Մոլդովայում պաշտոնապես փոխվել է պետական լեզուն՝ «մոլդովերենից» «ռումիներենի»
Մոլդովայի խորհրդարանը հաստատել է մոլդովերենի փոխարեն ռումիներենը պետական լեզու հռչակելու մասին օրինագիծը: Այս մասին գրում են ռուսական ԶԼՄ-ները։
Օրինագիծն առաջարկվել և ընդունվել է իշխող «Գործողություն և համերաշխություն» իշխող կուսակցության պատգամավորների քվեարկությամբ:
«Սահմանադրական դատարանի որոշ կարգադրությունների հաստատման օրինագիծը երկրորդ ընթերցմամբ ընդունվել է 58 կողմ քվեներով»,- հայտնել է խորհրդարանի խոսնակ Իգոր Գրոսուն:
Նրանք առաջարկել են նման փաստաթուղթ՝ օրենսդրությունը Սահմանադրական դատարանի որոշմանը համապատասխանեցնելու համար, որը 2013 թվականին որոշում է կայացրել, որ Մոլդովայի Անկախության հռչակագիրը գերակայություն ունի Սահմանադրության տեքստի նկատմամբ։ Իսկ այս հռչակագրում հենց ռումիներենն է նշված։
Մոլդովայի Սահմանադրությունը պետության պաշտոնական լեզուն ճանաչում է «մոլդովերենը»։ Այնուամենայնիվ, լեզվաբանները այն ընդհանուր առմամբ նույնական են համարում ռումիներենին։
Մոլդովայի դպրոցներում և բարձրագույն ուսումնական հաստատություններում բացակայում է նաև «Մոլդովական լեզու» առարկան։ Փոխարենը մոլդովացի դպրոցականներն ու ուսանողները սովորում են «ռումիներեն» առարկան։
Սակայն «Մոլդովական լեզուն» որպես առարկա պահպանվում է ինքնահռչակ «Մերձդնեստրի» ուսումնական հաստատություններում։ Բացի այդ, այս ինքնահռչակ հանրապետությունում, ի տարբերություն Մոլդովայի մնացած հատվածի, օգտագործվում է կիրիլիցայի վրա հիմնված մոլդովերենը։