Աղիքային ցուպիկ, խմորասնկեր և բորբոսասնկեր. ո՞ր կաթնաշոռն է անվտանգ. «Հետք»
«Հետք»-ը մարտի 2-ին փորձաքննության է ներկայացրել շուկայում լայն սպառում ունեցող կաթնաշոռի 10 նմուշ։
Նախքան լաբորատորիա հանձնելը, կաթնաշոռները տարել են Երևանի պետական համալսարանի Կենսաբանության ֆակուլտետ, որտեղ դրանք ենթարկվել են մեկ նմուշ կույր համտեսի, մնացածը՝ դիմազերծման համար (կաթնաշոռը լաբորատորիայում տեղափոխվել է ստերիլ տարայի մեջ, համարակալվել և ուղարկվել է փորձաքննության)։
«Կաթնաշոռի կույր համտեսին մասնակցել են ֆակուլտետի ուսանողները` գնահատելով ապրանքների համը, հոտն ու որակական հատկանիշները։ Համտեսի վերջում նրանք պետք է քվեարկեին իրենց նախընտրած միայն մեկ նմուշի օգտին»։
«Հետք»-ը գրում է, որ ջերմային ռեժիմը չխախտելու համար նմուշները լաբորատորիա տեղափոխել են սառնարանով։ Փորձաքննությունն իրականացրել է «Ստանդարտ Դիալոգ» լաբորատորիան:
Հրապարակման պահին փորձաքննված նմուշների ժամկետները լրացած են, և դրանց խմբաքանակն արդեն չի վաճառվում խանութներում»։
Այսպիսով արդյունքները հետևյալն են.
«Փորձաքննության ներկայացված կաթնաշոռի 10 նմուշից միայն 2-ն է համապատասխանում սահմանված նորմերին։ Դրանք են՝ «Թամարա» և «Անի» ապրանքանիշերի կաթնաշոռները։
10 նմուշից 5-ում հայտնաբերվել են աղիքային ցուպիկի խմբի մանրէներ։ Դրանք են՝ «Բիոկաթ», «Չանախ», «Աշտարակ կաթ», «Արզնի», «Բոնիլատ» ապրանքատեսակները։
10 նմուշից 8-ում հայտնաբերվել է խմորասնկերի անթույլատրելի՝ բարձր քանակ։ Դրանք են՝ «Մարիաննա», «Բիոկաթ», «Չանախ», «Աշտարակ կաթ», «Արզնի», «Մարիլա», «Բոնիլատ», «Հայր և որդի Երեմյաններ» ապրանքանիշերի արտադրանքները։
Նմուշներից 4-ում հայտնաբերվել է բորբոսասնկերի անթույլատրելի քանակ. դրանք են՝ «Մարիաննա», «Բիոկաթ», «Աշտարակ կաթ», «Արզնի» ապրանքանիշերի կաթնաշոռները։
Միաժամանակ 3 ցուցանիշի շեղում՝ աղիքային ցուպիկ, ինչպես նաև՝ խմորասնկերի և բորբոսասնկերի բարձր քանակ հայտնաբերվել է 3 նմուշում «Բիոկաթ», «Աշտարակ կաթ», «Արզնի» կաթնաշոռերնում։
3 ցուցանիշի շեղում հայտնաբերվել է նաև «Բոնիլատ» ապրանքատեսակում. մասնավորապես՝ կաթնաշոռի մեջ հայտնաբերվել է աղիքային ցուպիկ, խմորասնկերի մեծ քանակ, և կաթնաթթվային մանրէները եղել են սահմանված քանակից քիչ։
3 նմուշում կաթնաթթվային մանրէների քանակը եղել է սահմանված նորմայից քիչ. դրանք են՝ «Մարիլա», «Բոնիլատ» և «Երեմյան փրոդաքթս» կաթնաշոռները։
Մակնշման խախումներ հայտնաբերվել են 4 նմուշում՝ «Անի», «Մարիլա», «Բոնիլատ» և «Երեմյան փրոդաքթս» ապրանքատեսակներում. կաթնաշոռի անվանումը եղել է միայն անգլերեն՝ պահանջվող հայերեն և ռուսերեն լեզուների փոխարեն։
Քվեարկությամբ ամենաշատ ձայները՝ «համակրանքը» ստացել է «Մարիաննա» կաթնաշոռը՝ 5 ձայն, 3 ձայն ստացել է «Երեմյան փրոդաքթսը», 1-ական ձայն ստացել են «Անի» և «Բոնիլատ» կաթնաշոռները»։
Նմանատիպ հոդվածներ
Դադարեցվել է «Սուրմալու» տոնավաճառի գործունեությունը
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի մարտի 3-ի հանձնարարագրի հիման վրա Տեսչ...
«Դրոններով պտտվում էին, ձնով ծածկվեցի, որ չտեսնեն». երեկ մոլորված զինծառայողը պատմել է` ինչ է եղել
Այն տարածքը, որտեղ մոլորվել եմ, արդեն ճանաչում եմ, այդտեղով էլ եկել ու անցել եմ մեր կողմ։ Այս մասին 24News-ին հայտնել է...
Վթարի հետևանքով Կառավարության 3 աշխատակցի վիճակը գնահատվում է ծանր․ նոր մանրամասներ
Այսօր ՀՀ կառավարությունից ծառայողական ավտոբուսի վթարի հետևանքով տուժած 14 քաղաքացիներից 3-ի առողջական վիճակը գնահատվում...
ԱՀԱԶԱՆԳ. Ու՞ր են տեղափոխում Երևանի կտրած ծառերը. վաճառվո՞ւմ են
Երեկ վաղ առավոտից Երևանի կենտրոնում «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի աշխատակիցները իրականացնում էի...