Պրանկերները զանգահարել են Եվրոպական ԿԲ նախագահին և ներկայացել որպես Զելենսկի
Ռուսաստանի Կենտրոնական բանկի ղեկավար Էլվիրա Նաբիուլինան մեծ աշխատանք է կատարել՝ փրկելով ռուբլին զանգվածային պատժամիջոցների ֆոնին, ասել է Եվրոպական կենտրոնական բանկի նախագահ Քրիստին Լագարդը ռուս պրանկերներ Վովանի (Վլադիմիր Կուզնեցով) և Լեքսուսի (Ալեքսեյ Ստոլյարով) հետ զրույցում։ Show ViL-ի նոր թողարկման ժամանակ նրանք եվրոպացի պաշտոնյային ներկայացել են որպես Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկի։ Տեղեկատվությունը փոխանցում է news.ru-ն:
«Ես կարծում եմ, որ Էլվիրան, ում ես լավ եմ ճանաչում, շատ լավ ԿԲ ղեկավար է։ Նա շատ արագ հասկացավ իրավիճակը և կտրուկ բարձրացրեց տոկոսադրույքները։ Եվ դա այն ժամանակ ճիշտ միջոց էր բարձր գնաճը կանխելու համար։ Եվ այնպես, որ մարդիկ, ովքեր փող են ներդրել Ռուսաստանում, հիմնականում ռուսները, փող թողնեն Ռուսաստանում»,- ասել է Լագարդը:
Նրա խոսքով՝ Նաբիուլինան «հիանալի աշխատանք է կատարել»։ Միաժամանակ, Եվրոպական կենտրոնական բանկի ղեկավարը խոստովանել է, որ Եվրոպայում գնաճը նույնպես իրեն չի պահում այնպես, ինչպես կանխատեսվում էր, այլ գնում է դեպի վատը։
«Գնաճը, որը մենք կանխատեսում էինք, որ ժամանակավոր է, շարունակվում է սպասվածից շատ ավելի երկար և սպասվածից շատ ավելի բարձր մակարդակի վրա»,-ասում է Լագարդը։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում սպասվում են տեղումներ
Այսօր և վաղը, ինչպես նաև մարտի 22-23-ին շրջանների զգալի մասում, մարտի 21-ին՝ Հայաստանի առանձին շրջաններում, սպասվում են...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես են ադրբեջանցիներն ամրանում Տեղ գյուղի մերձակայքում. 24news
Հյատնել էինք, որ մամուլում տեղեկություններ են տարածվել, որ գիշերն ադրբեջանցիները եկել են, մտել են Տեղ գյուղի տարածք և ամ...
Ալիևի ընտանիքի անվան հետ կապ ունեցող հոլդինգը գնել է Թուրքիայի ամենաթանկ զբոսաշրջային օբյեկտներից մեկի 50 տոկոսը
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ընտանիքին պատկանող «Pasha Holding»-ը գնել է «Mandarin Oriental» հյուրանոցի 50 տոկոսը՝ Թուր...
Նախատեսվածից 39 օր շուտ Ղրիմի կամուրջը բացվել է մեքենաների երթևեկության համար
Ղրիմի կամուրջը լիովին բացվել է մեքենաների երթեւեկության համար բոլոր գոտիներով, հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Մարատ Խուսնու...