Ֆրանսիայի խորհրդարանը համաձայնեցրել է կենսաթոշակային բարեփոխումների աղմկահարույց օրինագծի տեքստը
Չորեքշաբթի Ֆրանսիայի Ազգային ժողովի և Սենատի անդամներից կազմված հանձնաժողովը համաձայնեցրել է կենսաթոշակային բարեփոխումների օրինագծի վերջնական տարբերակը։ Այս մասին Twitter-ի իր էջում հայտնել է Հանրապետության վարչապետ Էլիզաբեթ Բորնը։
«Յոթ պատգամավորներ և տարբեր համոզմունքների յոթ սենատորներ համաձայնության եկան և առաջարկեցին միասնական տեքստ մեր կենսաթոշակային համակարգի պահպանման համար»,- ասել է կառավարության ղեկավարը։
CNEWS հեռուստաալիքի փոխանցմամբ՝ վերջնական տեքստի ընդունմանը կողմ է քվեարկել հանձնաժողովի տասը անդամ, դեմ՝ չորսը։
Հանձնաժողովի կողմից հաստատվելուց հետո օրինագիծը մարտի 16-ին քվեարկության կդրվի նախ Սենատում, ապա՝ Ազգային ժողովում։ Եթե երկու պալատներն էլ կողմ քվեարկեն փաստաթղթին, այն վերջնականապես կհաստատվի խորհրդարանի կողմից:
Կենսաթոշակային բարեփոխումների նախագիծը Բորնին ներկայացվել է հունվարի կեսերին։ Կենսաթոշակային տարիքը մինչև 64 տարեկան բարձրացնելու հետ մեկտեղ այն ենթադրում է նվազագույն կենսաթոշակի բարձրացում մինչև 1,2 հազար եվրո և որոշ հատուկ կենսաթոշակային ռեժիմների վերացում։
Ֆրանսիայում մարտի 15-ը բարեփոխումների դեմ բողոքի ութերորդ համազգային օրն էր: Նախորդ ցույցերից մի քանիսին ամբողջ երկրում մասնակցել է ավելի քան 1 միլիոն մարդ: Միաժամանակ կառավարության խոսնակ Օլիվյե Վերանը ավելի վաղ հայտարարել էր, որ նախարարների կաբինետը չի հրաժարվի կենսաթոշակային բարեփոխումներից՝ չնայած բողոքներին։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանը ձեռնարկում է նոր սադրանքներ․ ԵԽ-ում Հայաստանի ներկայացուցիչ
Լաչինի միջանցքի անօրինական շրջափակման պայմաններում Ադրբեջանը շարունակում է անտեսել միջազգային հանրության բոլոր կոչերը՝ չ...
Արցախի ԱԳՆ հայտարարությունը` Ադրբեջանի ներկայացուցիչների հետ հանդիպման մասին
Ադրբեջանի և Արցախի ներկայացուցիչների միջև հանդիպումներ կարող են տեղի ունենալ ՌԴ խաղաղապահների միջնորդությամբ, նույն վայր...
Ադրբեջանի ղեկավարի ռազմատենչ հռետորաբանությունը միտված է ամբողջությամբ խաթարելու Հարավային Կովկասում կայունություն հաստատելու ջանքերը․ ՀՀ ԱԳՆ
Մարտի 16-ին Թյուրքական պետությունների ղեկավարների գագաթնաժողովի ընթացքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ելույթը Հայաստան...
Ձերբակալվել է Երևանի փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանը և ևս 11 անձ․ մանրամասներ
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթով կատարված նախաքննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին,...