«ՌԴ–ի հետ հարաբերություններում ճգնաժամ չկա». Փաշինյանը` ՌԴ-ի հետ հարաբերությունների մասին
Այսօր հրավիրված ասուլիսում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերություններին, ասաց ՌԴ–ի հետ հարաբերություններում ճգնաժամ չկա։
«Մենք խոսում ենք, քննարկում ենք ու ֆիքսում, որ կան խնդիրներ, բայց հարաբերություններում չճգնաժամ չեմ տեսնում»,– ասաց Նիկոլ Փաշինյանը։
Նա հավելեց, որ խնդիրների մի մասը օբյեկտիվ են, ոչ թե սուբյեկտիվ, այնպես որ դրանք չեն կարող հարաբերությունների վրա ճգնաժամային ազդեցություն ունենալ։
«Մեր հարաբերությունները բնականոն վիճակում են, ինչը չի նշանակում, որ չկան փոխանդարձ անհանգստություններ»,– հավելեց վարչապետը։
Մեկնաբանելով Ռուսաստանի դիրքորոշումը Հայաստանում տեղակայված ԵՄ առաքելությանը` ՀՀ վարչապետը նշեց, որ ԵՄ առաքելությունը քաղաքացիական անզեն առաքելություն է, ու դրանով ամեն ինչ ասված է։
Նմանատիպ հոդվածներ
Ահա թե ինչ է քննարկվել ԼՂ հարցով բանակցություններում. Բաբայանը մանրամասնում է
«Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել. «Լեռնային...
ԱՀ ՊՆ հայտարարություն է տարածել
Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները մարտի 13-ին և լույս 14-ի գիշերը կրակ են բա...
Արցախի խորհրդարանն ընդունել է Սահմանադրության փոփոխության նախագիծը
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի հերթական նիստի օրակարգում առաջին ընթերցմամբ ներկայացված Արցախի Հանրապետության...
ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարն այսօր կայցելի Ջերմուկ
ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարն այսօր կլինի Ջերմուկում: Երկօրյա այցով Հայաստան ժամանած ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար...