Փաշինյանը հաստատել է ներքին գործերի նախարարության կանոնադրությունը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 14-ին կայացրած որոշմամբ հաստատել է ներքին գործերի նախարարության կանոնադրությունը և դրա հավելվածը։
«Հաստատել Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության կանոնադրությունը՝ համաձայն հավելվածի:
Հավելվածով հաստատված կանոնադրության՝ արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության, սեյսմիկ անվտանգության, տեխնիկական անվտանգության ապահովմանն ուղղված և նյութական պահուստի վերաբերյալ դրույթներն ուժի մեջ են մտնում սույն կանոնադրությունն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող չորրորդ ամսվա մեկից։
Հավելվածով հաստատված կանոնադրության՝ լիցենզիաների տրամադրման, վտանգավոր բեռների փոխադրումների կազմակերպման և իրականացման վերաբերյալ դրույթներն ուժի մեջ են մտնում սույն կանոնադրությունն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող չորրորդ ամսվա մեկից:
Հայաստանի Հանրապետության ոստիկանության ծառայողների կարգապահական հարաբերությունների և Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության կողմից օպերատիվ-հետախուզական գործառույթներ իրականացնելուն վերաբերող դրույթներն ուժի մեջ են մտնում Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության կանոնադրությունն ուժի մեջ մտնելու օրվանից։
Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը ենթակա պետական մարմինների մասով աջակցող ստորաբաժանումների գործառույթների վերաբերյալ դրույթներն ուժի մեջ են մտնում համապատասխանաբար Ոստիկանությունում, Փրկարար ծառայությունում, Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունում այդ ստորաբաժանումների գործունեությունը դադարեցնելու մասին իրավական ակտն ուժի մեջ մտնելու օրը»,- ասվում է որոշման մեջ։
Նմանատիպ հոդվածներ
Արցախի ԱԳՆ հայտարարությունը` Ադրբեջանի ներկայացուցիչների հետ հանդիպման մասին
Ադրբեջանի և Արցախի ներկայացուցիչների միջև հանդիպումներ կարող են տեղի ունենալ ՌԴ խաղաղապահների միջնորդությամբ, նույն վայր...
Ադրբեջանը ձեռնարկում է նոր սադրանքներ․ ԵԽ-ում Հայաստանի ներկայացուցիչ
Լաչինի միջանցքի անօրինական շրջափակման պայմաններում Ադրբեջանը շարունակում է անտեսել միջազգային հանրության բոլոր կոչերը՝ չ...
Ադրբեջանի ղեկավարի ռազմատենչ հռետորաբանությունը միտված է ամբողջությամբ խաթարելու Հարավային Կովկասում կայունություն հաստատելու ջանքերը․ ՀՀ ԱԳՆ
Մարտի 16-ին Թյուրքական պետությունների ղեկավարների գագաթնաժողովի ընթացքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ելույթը Հայաստան...
Ձերբակալվել է Երևանի փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանը և ևս 11 անձ․ մանրամասներ
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթով կատարված նախաքննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին,...