ԱՄՆ-ում մեկ շաբաթում փակվել է արդեն երկրորդ բանկը
ԱՄՆ-ում սնանկացման մասին է հայտարարել Signature Bank-ը։ Այս մասին գրում է РБК-ն։ Նշվում է, որ սա հաջորդել է այս շաբաթ ավելի վաղ Silicon Valley Bank-ի (SVB) սնանկացմանը։
«Նյու Յորք նահանգի կարգավորող մարմինը այս որոշումը կայացրել է համակարգային ռիսկերի պատճառով»,- նշում է ԱՄՆ ֆինանսների նախարարության, Դաշնային պահուստի և Ավանդների ապահովագրման դաշնային կորպորացիայի համատեղ հայտարարության մեջ։
Բոլոր բանկային ավանդատուները, ինչպես SVB-ի դեպքում, լիարժեք հասանելիություն կունենան իրենց ավանդներին, և հարկ վճարողը որևէ վնաս չի կրի։ Հաղորդվում է, որ բարձրագույն ղեկավարությունը հեռացվել է պաշտոնից։
Գերատեսչություններն ընդգծում են, որ ԱՄՆ բանկային համակարգը մնում է կայուն՝ մեծապես 2008 թվականի ֆինանսական ճգնաժամից հետո իրականացված բարեփոխումների շնորհիվ։
«Այս բարեփոխումները՝ զուգորդված այսօրվա գործողությունների հետ, ցույց են տալիս մեր հանձնառությունը՝ ձեռնարկելու անհրաժեշտ քայլեր՝ ավանդատուների խնայողությունների անվտանգությունն ապահովելու համար»,- նշվում է հայտարարության մեջ։
Կոմերցիոն Signature Bank-ը 2022 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ ուներ մոտավորապես 110,36 միլիարդ դոլար ընդհանուր ակտիվներ և մոտավորապես 88,59 միլիարդ դոլար ընդհանուր ավանդներ, ըստ Նյու Յորքի Ֆինանսական ծառայությունների դեպարտամենտի:
Նմանատիպ հոդվածներ
Բայդենը հանդես կգա ամերիկյան բանկային համակարգը պաշտպանելու ուղերձով
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է ամերիկյան բանկային համակարգի պաշտպանության մասին իր ուղերձի մասին։ Նա նաև խոստացել է...
Հայաստանից Թուրքիա արտահանումն աճել է 139 անգամ․ ինչ է ներմուծվում Թուրքիայից և ինչ արտահանվում․ ԶԼՄ
Հայաստանն ու Թուրքիան 2022 թվականին 324,5 մլն դոլարի առևտուր են արել, ինչը 4.4 անգամ ավելին է, քան 2021 թվականի նույն ժա...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Ծառահատված Երևանը․ Նորքի անտառներն ու դրանց տերերը. ՍիվիլՆեթ
Նորքի բարձունքում 1940-50-ականների կեսերից լայնածավալ անտառային հատված էր ձևավորվել՝ Երևանի ամենախոշոր անտառը կամ Երևանի...
МТС-ը կվաճառի՞ հայաստանյան դուստր ընկերությունը. ТАСС
МТС հեռահաղորդակցական ընկերությունը կարող է վաճառել Հայաստանում իր դուստր ընկերություը՝ Viva-MTS-ը, եթե գտնվեն ակտիվի լա...