ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Տարանջատել և ասել՝ հայաստանցի, արցախցի, ճիշտ չէ». Ռուբեն Վարդանյանի հարցազրույցը

 Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել և կիսվել Ապագա հայկականը նախաձեռնությանը տված իր հարցազրույցով:

 

«Վերջին 90 օրն ավելի հստակ ցույց տվեց, որ Արցախի խնդիրը ոչ միայն արցախցիների, այլ ամբողջ հայկական աշխարհի խնդիրն է: Շատ կարևոր է գիտակցել, որ Արցախի առջև կանգնած մարտահրավերները բոլորիս մարտահրավերներն են: Տարանջատել և ասել հայաստանցի, արցախցի, լիբանանցի՝ ճիշտ չէ: Այս իրավիճակում մենք բոլորս արցախցի ենք: Շրջափակումը չի վերաբերում միայն 120 հազար արցախահայերին: Մեր առջև ծառացած խնդիրը համընդհանուր գաղափարի մասին է՝ հայկական ոգին, հայկական ԴՆԹ-ն պահպանելու մասին է: 


Իսկապես ուրախ եմ, որ Ապագա Հայկականի համաժողովի մասնակիցների համար ևս այս կարծիքը դոմինատ է, և աշխահի տարբեր երկրներից Երևանում համախմբված մասնակիցները Արցախը համարում են ողջ հայության հարցը: 


Բայց սա նաև պահանջում է, որ ամեն օր քայլեր պետք է արվեն և՛ Սփյուռքում, և՛ Հայաստանում, և՛ Արցախում, որպեսզի կարողանանք համագործակցության այդ մոդելն իրականություն դարձնել գործով: 
Ու ես հավատում եմ, որ մենք կարող ենք կրկին օրինակ դառնալ մյուս ազգերի համար, ինչպես քանիցս եղել ենք մեր պատմության ընթացքում»,- գրել է Վարդանյանը:

 

Մանրամասները` տեսանյութում:

Քաղաքականություն