ՏԵՍԱՆՅՈՒԹ. Իսրայելը հրթիռակոծել է Սիրիան. կան զոհեր

 Իսրայելը հրթիռակոծել է Սիրիայի Տարտուս եւ Համա նահանգների գյուղական հատվածներում գտնվող որոշ թիրախներ, ինչի հետեւանքով վիրավորվել է երեք զինվոր, հայտնում է երկրի պետական լրատվական գործակալությունը՝ SANA-ն։ 

«Կիրակի առավոտյան ժամը 07:15-ի սահմաններում իսրայելական թշնամին օդային ագրեսիա է ձեռնարկել: Սիրիայի հակաօդային պաշտպանությունը խոցել է հրթիռներից մի քանիսը: Ագրեսիայի հետեւանքով վիրավորվել է երեք զինծառայող, պատճառվել է նաեւ նյութական վնաս»,- հայտնում է SANA-ն՝ վկայակոչելով աղբյուրին: 

 

Սա վերջին շրջանում Իսրայելի զինված ուժերի կողմից վերջին շրջանի առաջին հրթիռային հարձակումը չէ Սիրիայի ուղղությամբ։ Հիշեցնենք, որ փետրվարին 5 մարդ էր զոհվել, ևս 15-ը վիրավորվել Դամասկոսի ուղղությամբ իսրայելական հրթիռակոծության արդյունքում: 

Պատահարներ