ՏԵՍԱՆՅՈՒԹ. Չեխ ցուցարարները պահանջել են դադարեցնել Ուկրաինային զենքի մատակարարումը
Չեխիայում նույնպես հանրահավաքներ են։ Պրահայում հազարավոր ցուցարարներ երեկ փողոց են դուրս եկել` պահանջելով դադարեցնել Ուկրաինային զենքի մատակարարումը։
Բողոքի ցույցն առանց լարումների չի անցել: Ցուցարարները, որոնք պահանջում են դադարեցնել ռազմական օգնության մատակարարումը Ուկրաինա վեճի մեջ են մտել իրենցից քիչ հոռու հավաքված պրոուկրաինացի ակտիվիստների հետ և վերջիններիս անվանել ֆաշիստներ: