Քաղաքականություն
Հռոմի պապը պատրաստ է Կիև մեկնել, բայց պայմանով
Lilit T.
Հռոմի Ֆրանցիսկոս պապը պատրաստ է Կիև մեկնել, բայց պայմանով, որ նաև Մոսկվա կմեկնի։ Նա այդ մասին հայտնել է «La Nació» թերթի հետ զրույցում։
«Պատրաստ եմ Կիև մեկնել։ Ուզում եմ գնալ Կիև։ Բայց նաև Մոսկվա մեկնելու պայմանով։ Կա՛մ երկու քաղաքներն էլ կայցելեմ, կա՛մ ոչ մեկը», – ասել է նա։ Նա հույս է հայտնել, որ կհաջողվի դա անել։
Վատիկանը բազմիցս հայտարարել է, որ պատրաստ է միջնորդի դեր ստանձնել ուկրաինական հակամարտության կարգավորմանն ուղղված բանակցությունների համար։ Նախորդ տարվա նոյեմբերին քահանայապետը «la Stampa» թերթի հետ զրույցում ասել էր, որ Սուրբ աթոռը պատրաստ է անել հնարավոր ամեն բան հակամարտությանը վերջ տալու համար։ Ավելի վաղ նա հայտարարել էր, որ Ուկրաինայում հնարավոր է խաղաղության հասնել։
Նմանատիպ հոդվածներ
Ապօրինի գույքի բռնագանձման հայց է ներկայացվել ավելի քան 20 նախկին պաշտոնյայի հանդեպ
Lilit T.
Ադրբեջանը խոշոր սադրանք է իրականացրել Արցախի ուղղությամբ, որը կարող է բերել նոր էսկալացիայի. պատգամավոր
Lilit T.
Թուրքական զորքերը գնդակոծել են Սիրիայի հյուսիսում գտնվող Քոբանիի շրջանը. կան զոհեր
Lilit T.
ԱՄՆ-ի ագրեսիվ գործելաոճը հետևանքներ կունենա. Զախարովա
Lilit T.