Ադրբեջանը խոշոր սադրանք է իրականացրել Արցախի ուղղությամբ, որը կարող է բերել նոր էսկալացիայի. պատգամավոր
Ադրբեջանը խոշոր սադրանք է իրականացրել Արցախի ուղղությամբ, որը կարող է բերել նոր էսկալացիայի: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը: «Արցախի ՆԳՆ փոխանցմամբ` մարտի 5-ին ժամը 10։00-ի սահմաններում, ադրբեջանական զինուժի դիվերսիոն խումբը «Խայփալու» կոչվող տեղանքում թիրախավորել և կրակ է արձակել ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնակազմի հերթափոխի մեքենայի վրա։
Այս պահին դժվար է ճիշտ ձևակերպել, թե տեղի ունեցածը խոշոր սադրանք է՞, թե՞ տեղային ագրեսիայի նախապատրաստական փուլ, սակայն այն ուղղությունը, որտեղ տեղի է ունեցել հարձակումը արցախցի ոստիկանների ուղղությամբ, բազմաթիվ վտանգավոր վարկածների տեղիք է տալիս: 2 հիմնական վտանգ կա այդ ուղղությամբ ադրբեջանցիների հնարավոր առաջխաղացման դեպքում, սակայն դրանց կանդրադառնամ ավելի ուշ:
Ինչ վերաբերվում է ոստիկանության հերթափոխի մեքենայի անձնակազմին, ապա 3 ոստիկան են եղել, իսկ նրանց ճակատագրի վերաբերյալ թեմային ճիշտ կլինի անդրադառնալ պաշտոնական հաղորդագրությունից հետո»,- գրել է նա:
Նմանատիպ հոդվածներ
Ապօրինի գույքի բռնագանձման հայց է ներկայացվել ավելի քան 20 նախկին պաշտոնյայի հանդեպ
ՀՀ գլխավոր դատախազությունում 3 տարի առաջ ձևավորված Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում մին...
Թուրքական զորքերը գնդակոծել են Սիրիայի հյուսիսում գտնվող Քոբանիի շրջանը. կան զոհեր
Թուրքական բանակի հրետանին հրթիռակոծել է Սիրիայի Հալեպ նահանգի հյուսիսում գտնվող Քոբանիի քրդաբնակ շրջանը։ Firat գործակալո...
Բրիտանիան խոստացվածից ավելի շատ զինամթերք կտա Ուկրաինային
Մեծ Բրիտանիան Ուկրաինային խոստացվածից երկու անգամ ավելի շատ Challenger 2 տեսակի բրիտանական արտադրության հրասայլեր կփոխան...
Իրանը ՄԱԳԱՏԷ-ին թույլ կտա մշտադիտարկում իրականացնել երկրում
Իրանը թույլ կտա Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը (ՄԱԳԱՏԷ) իրականացնել հետագա ստուգում և մոնիթորինգ, ասվում...