Թուրքական զորքերը գնդակոծել են Սիրիայի հյուսիսում գտնվող Քոբանիի շրջանը. կան զոհեր
Թուրքական բանակի հրետանին հրթիռակոծել է Սիրիայի Հալեպ նահանգի հյուսիսում գտնվող Քոբանիի քրդաբնակ շրջանը։ Firat գործակալության տվյալներով՝ ամենամեծ նյութական վնասը հասցվել է Բաղդիկ և Չուլթեբ բնակավայրերին, որտեղ ավերվել են մի քանի տներ։
Նրա խոսքով՝ խաղաղ բնակիչների շրջանում կան զոհեր, նրանց թիվը ճշտվում է։
Ուրբաթ օրը թուրքական հրետանին կրակ է բացել Սիրիայի դեմոկրատական ուժերի (SDS) քրդական ջոկատների դիրքերի ուղղությամբ Ռաքքա նահանգի հյուսիսում։ Ըստ Firat-ի՝ Հուշան գյուղում գնդակոծության հետևանքով զոհվել է երկու մարտիկ։
Ավելի վաղ SDF-ի հրամանատարությունը հայտարարել էր բոլոր ռազմական գործողությունների դադարեցման մասին փետրվարի 6-ին Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժից հետո։ Սակայն թուրքական զորքերը և սիրիական զինված ընդդիմության զինյալները շուտով վերսկսել են հրթիռակոծությունն ու անօդաչու սարքերի հարձակումները։ Ըստ Firat-ի՝ փետրվարի երկրորդ կեսին Սիրիայի հյուսիսում քրդերի վերահսկողության տակ գտնվող շրջանների դեմ 27 հարձակում է իրականացվել։
Նմանատիպ հոդվածներ
Ապօրինի գույքի բռնագանձման հայց է ներկայացվել ավելի քան 20 նախկին պաշտոնյայի հանդեպ
ՀՀ գլխավոր դատախազությունում 3 տարի առաջ ձևավորված Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում մին...
Ադրբեջանը խոշոր սադրանք է իրականացրել Արցախի ուղղությամբ, որը կարող է բերել նոր էսկալացիայի. պատգամավոր
Ադրբեջանը խոշոր սադրանք է իրականացրել Արցախի ուղղությամբ, որը կարող է բերել նոր էսկալացիայի: Այս մասին իր ֆեյսբուքյան էջ...
Բրիտանիան խոստացվածից ավելի շատ զինամթերք կտա Ուկրաինային
Մեծ Բրիտանիան Ուկրաինային խոստացվածից երկու անգամ ավելի շատ Challenger 2 տեսակի բրիտանական արտադրության հրասայլեր կփոխան...
Իրանը ՄԱԳԱՏԷ-ին թույլ կտա մշտադիտարկում իրականացնել երկրում
Իրանը թույլ կտա Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը (ՄԱԳԱՏԷ) իրականացնել հետագա ստուգում և մոնիթորինգ, ասվում...