Ադրբեջանական լրատվամիջոցը սխալ մեջբերում է արել իսպանացի լրագրողի՝ Լաչինի միջանցքի մասին խոսքից. Լինդսի Սնել
Ադրբեջանն իր պետական լրատվամիջոցում սխալ մեջբերում է արել իսպանացի լրագրողի խոսքից: Այս մասին թվիթերյան իր էջում գրել է ամերիկացի լրագրող Լինդսի Սնելը:
«Ադրբեջանը պնդում է, որ նա ասել է. «Այստեղ մեքենաներն անցնում են առանց խնդիրների»։ «Ես հակառակն եմ ասել. Ես հստակ տեսա փակված ճանապարհը» (իսպանացի լրագրողի խոսքերը): Քանի որ Ադրբեջանը վճարել է հարյուրավոր օտարերկրյա լրագրողների ճանապարհորդության համար, ես վստահ եմ, որ նա առաջին մարդը չէ, ումից սխալ մեջբերումներ են անում»,-նշում է ամերիկացի լրագրողը:
Հիշեցնենք՝ այսօր արդեն 91-րդ օրն է, ինչ ադրբեջանցի չակերտավոր էկոակատիվիվստները փակել են Արցախն աշխարհին կապող միակ ճանապարհը:
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ կառավարությունը` Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցի մասին
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտին...
ՀՀ ԱԳՆ-ի հայտարարությունն ի պատասխան Ալիևի ելույթի
Ադրբեջանն ամեն ինչ անում է տարածաշրջանում խաղաղությունն անհնար դարձնելու համար: Այս մասին հայտարարել է ՀՀ ԱԳՆ–ն` մեջբերե...
Վարչապետի աշխատակազմը` Սուրեն Պապիկյանի պաշտոնանկության վերաբերյալ լուրերի մասին
ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը հերքել է մամուլում շրջանառվող լուրերը...
«Հայաստանն ամեն օր զբաղվում է պաշտպանունակությունը բարձրացնելու գործով». Ալեն Սիմոնյան
Չնայած Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ գործընթաց կա, սակայն դա չի երաշխավորում, որ կզսպի Ադրբեջանի կողմից հնա...