ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ֆրանսիայում ցուցարարները կաթվածահար են անում երկրի ենթակառուցվածքները

Ֆրանսիայում շարունակվում են կենսաթոշակային բարեփոխումների դեմ բողոքի ցույցերը։ Ցուցարարները կաթվածահար են անում երկրի ենթակառուցվածքները։ 

 

Սեն-Դենիում ողջ էներգետիկ ոլորտի աշխատակիցները դուրս են եկել բողոքի ակցիայի՝ նախապես անջատելով քաղաքապետարանի բազմաթիվ շենքերի հոսանքը։Մարսելում ցուցարարները փակել են երթևեկությունը Սեն-Շառլ կայարանի գլխավոր երկաթուղային հանգույցում: 

 

Ցուցարարները արգելափակում են երթևեկությունը դաշնային մայրուղիներով և վճարովի ճանապարհներով ամբողջ երկրում։

Քաղաքականություն