ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Ձեր տեղը խոհանոցում է». Լևանդովսկին կարդացել է «Բարսելոնայի» կանանց հավաքականի հասցեին գրված վատ մեկնաբանությունները

 Ռոբերտ Լևանդովսկին նկարահանվել է Կանանց միջազգային օրվա Բարսելոնայի տեսահոլովակում: Մարտի 8-ին Բարսելոնան Լեհ հարձակվողին խնդրել է կարդալ կանանց հավաքականի հասցեին գրված բացասական մեկնաբանությունները, որոնք նրանք ստանում են ամեն օր: Ռոբերտի հետ միասին մեկնաբանությունները կարդացել է կանանց «Բարսելոնայի» պաշտպան Մարիա Լեոն.

 

Ի թիվս այլոց, Լևանդովսկին կարդացել է հետևյալ մեկնաբանությունները. «Մենք ձեզ բանի տեղ չենք դնում», «Ոչ ոք չի ցանկանում դիտել ձեր խաղերը», «Ձեր տեղը խոհանոցում է», «Կանանց ֆուտբոլն իսկական ֆուտբոլ չէ. ոչ ոքի չի հետաքրքրում» և այլն:

 

«Ինձ համար դժվար է կարդալ և անգամ լսել այս մեկնաբանությունները: Ես միայն պատկերացնում եմ, թե ինչ են զգում կանայք դրանք կարդալիս»,- ասաց Ռոբերտը:

«Ի՞նչ կարիք կա գրելու այս հաղորդագրությունները։ Եթե ​​ձեզ վդուր չի գալիս, մի՛ նայեք, բայց ես չեմ հասկանում, թե ինչու եք շարունակում այսպիսի մեկնաբանություններ տեղադրել։ Մենք սրանք ստանում ենք ամեն օր ու միայն այն պատճառով, որ մենք կին ենք: Մենք շարունակելու ենք պայքարել մեր իրավունքների համար և այդ ամենը նրա համար, որ մեզնից հետո եկող կանայք կարողանան հասնել ավելիին, քան մենք», - ասել է Մարիա Լեոն: