ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. ՀՀ–ից Արցախ տանող Տեղ-Կոռնիձոր նոր ճանապարհը նախատեսվում է երթևեկելի դարձնել ապրիլի 1-ից

Հայաստանից Արցախ տանող և Լաչինի միջանցքի նոր երթուղու մաս կազմող Տեղ-Կոռնիձոր ճանապարհահատվածը նախատեսվում է երթևեկելի դարձնել ապրիլի 1-ից։ Այս մասին հայտնում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը` նշելով, որ առաջիկայում կսկսվեն ասֆալտապատման աշխատանքները։

 

«Ճանապարհի կառուցման աշխատանքները կշարունակվեն և ճանապարհն ամբողջովին եռաշերտ ասֆալտապատված և ճանապարհային նշաններով կահավորված կլինի ամռանը»,– ասված է հաղորդագրությունում:

 

Գերատեսչության ղեկավար Գնել Սանոսյանը Սյունիքի մարզ կատարած այցի ընթացքում դիտարկել է նաև Տեղ-Կոռնիձոր ավտոճանապարհի կառուցման ընթացքը։

 

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի` 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ նշված էր, որ կողմերի համաձայնեցմամբ՝ առաջիկա երեք տարիների ընթացքում սահմանվելու է Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև կապն ապահովող Լաչինի միջանցքով նոր երթուղու կառուցման պլանը՝ այդ երթուղու պահպանության նպատակով ռուսական խաղաղապահ զորակազմի հետագա վերատեղակայմամբ:


 

 

 

 

 

 

Քաղաքականություն