Դրամական հոսքերը դեպի Հայաստան․ տնտեսագետ
«Հայաստանի բանկերի միությունը հրապարակել է 2022 թվականի ընթացքում ՀՀ բանկային համակարգի միջոցով ֆիզիկական անձանց փոխանցումները դեպի Հայաստան ըստ երկրների։ Տվյալներից պարզ է դառնում, որ 2022 թվականին տրանսֆերտների հոսքը ավելացել է 2,5 անգամ կամ մոտ 3 մլրդ դոլարով։ Հիմնական դոնոր երկրներ են հանդիսացել՝ ՌԴ, ԱՄՆ, Գերմանիան, Ֆրանսիան, Ղազախստանը և այլն։
Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ 2022 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսներին Հայաստան են այցելել 790397 ռուս զբոսաշրջիկներին, որոնց թիվը նախորդ տարվա համեմատ 2,2 անգամ ավելի շատ է։ Ռուս զբոսաշրջիներից մոտ 60 հազարը մնացել է Հայաստանում, ինչը նպաստել է Ռուսաստանից եկող դրամական հոսքերի կտրուկ ավելացմանը։
ԱՄՆ-ից, Գերմանիայից և Ֆրանսիայից փոխանցումները պայմանավորված են շարունակվող արտագաղթով։
Ղազախստանից եկող գումարների ծավալը գլխավորապես պայմանավորված է ավտոմեքենաների առևտրով»,-գրել է Տնտեսագետ Սուրեն Պարսյանը ֆեյսբուքյան իր էջում։
Նմանատիպ հոդվածներ
ԱՄՆ-ում մոտ 200 բանկ կարող է ունենալ Silicon Valley Bank-ի ճակատագիրը․ WSJ
Silicon Valley Bank-ը սնանկացավ այն բանից հետո, երբ աճող տոկոսադրույքները ֆոնին նրա ակտիվների արժեքն ընկավ, և հաճախորդնե...
Թուրքիան կասեցրել է պատժամիջոցների տակ գտնվող ապրանքների տարանցումը դեպի Ռուսաստան
Թուրքիան կասեցրել է պատժամիջոցների տակ գտնվող ապրանքների տարանցումը դեպի Ռուսաստան իր տարածքով: Այս մասին տեղեկանո...
Ադրբեջանը և Թուրքիան ջրային ճգնաժամի հնարավոր վտանգի առաջ են
Ադրբեջանական լրատվամիջոցները ահազանգում են երկրում երաշտի վտանգի մասին, քանի որ զգալիորեն նվազել է Կուր գետի մակարդակը:&...
«Ամերիկյան բոլոր բանկերը փակվում են․ եկեք ևս 200 միլիարդ դոլար ուղարկենք Ուկրաինա»․ ամերիկացիները դժգոհում են
ԱՄՆ-ի երկու խոշորագույն բանկերի սնանկացումից հետո ամերիկացիները սոցիալական ցանցերում սկսեցին դժգոհել, որ Վաշինգտոնն օգնո...