ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ծովի մակարդակը բարձրացել է․ Հաթայի փողոցները «գետերի են վերածվել»
Թուրքիայի արևմուտքում գտնվող Հաթայ նահանգում մարտի 5–ին 4,5 մագնիտուդով հերթական երկրաշարժից հետո Իսկենդերունի փողոցները գետերի են վերածվել։
Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Իսկենդերուն քաղաքից 19 կիլոմետր հյուսիս։ Օջախը եղել է 10 կիլոմետր խորության վրա։
Հաթայ նահանգում անբարենպաստ եղանակային պայմանների մասին օդերևութաբանների կանխատեսումից և նախազգուշացումից հետո մարտի 5–ի ուշ երեկոյան Իսկենդերունի շրջանում փոթորիկ է սկսվել:
Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։
Հիշեցնենք` փետրվարի 6-ին Թուրքիայում տեղի ունեցած ուժգին երկրաշարժերից հետո Իսկենդերունի ափերի մոտ ծովի մակարդակը զգալիորեն բարձրացել էր, փողոցներն ու հրապարակները լցվել էին ջրով։ Անվտանգության նկատառումներից ելնելով` բազմաթիվ բնակիչներ տարհանվել էին:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նոր մանրամասներ Բաքվի ահաբեկչությունից
Բաքվի Ախմեդլի գյուղի սուպերմարկետներից մեկում զինված հարձակում է իրականացվել։ Դեպքի վայր է մեկնել օպերատիվ խումբ, ներգրա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նոր կադրեր Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակման դեպքից
Շրջանառվել են Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակման տեսանկարահանման նոր կադրեր: Դրանցում ցուցադրվում է, թե ինչպես...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Թուրքիայում վեց հարկանի շենք է փլուզվել
Թուրքիայի Շանլըուրֆա նահանգի կենտրոնական մասում փլուզվել է 6-հարկանի շենք, որը մեծ վնաս է կրել Քահրամանմարաշում տեղի ուն...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արմավիրում ուժգին քամին տանիքը գետնին է տապալել
Արմավիրի քաղաքապետ Դավիթ Խուդաթյանը MediaHub-ի հետ զրույցում ասել է, որ ուժեղ քամու հետևանքով Երևանյան փողոցում գտնվող խ...