ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ամեն ինչ կանեմ, որ ոսկե մեդալով վերադառնամ Թուրքիայից․ Արթուր Դավթյան
Տարին լավ եմ սկսել, հույս ունեմ, որ այսպես կշարունակվի: Առջեւում կարեւոր մրցաշար ունենք՝ Եվրոպայի առաջնություն Թուրքիայում: Կաշխատեմ ամեն ինչ անել, որ Թուրքիայից ոսկե մեդալով վերադառնամ:
Այս մասին լրագրողների հետ զրույցում «Զվարթնոց» օդանավակայանում ասաց Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը, որը երկու ոսկե մեդալ է նվաճել 2023 թվականի աշխարհի գավաթի առաջին երկու փուլերում: Նախորդ գիշեր աշխարհի չեմպիոնը Հայաստանի թիմի հետ Դոհայից վերադարձել է հայրենիք:
«Լավ մասնակցեցի երկու փուլերում: Տարին լավ եմ սկսել: Դոհայից հետո մյուս մասնակիցները մեկնում էին Բաքու, որտեց անցկացվելու է երրորդ փուլը, մենք, ինչպես հայտնի է, չենք գնալու: 4-րդ փուլը տեղի է ունենալու Կահիրեում, Եվրոպայի առաջնությունից առաջ: Այստեղ էլ ամեն ինչ կանեմ, որ ոսկե մեդալով վերադառնամ:
Այս տարի մի փոքր դժվար էր մրցաշրջանը սկսել. Քանի որ գործող աշխարհ չեմպիոնն ես, փորձում ես այդ անունը չգցել: Մի փոքր դժվար էր հավաքվելը աշխարհի չեմպիոնությունից հետո: Աշխարհի գավաթի փուլերում վատ մարզավիճակում չէի, ուրախ եմ, որ կարողացա երկու հաղթանակ տանել: Հուսով եմ՝ տարին այսպես կշարունակվի: Կարեւոր մրցաշար ունենք առջեւում՝ Եվրոպայի առաջնությունը, որը տեղի է ունենալու Թուրքիայում:
Շուտով կանցկացնենք Հայաստանի առաջնությունը, ապա կմեկնենք Վրաստան՝ հավաքի, այնտեղից էլ Անթալիա: Պետք է շատ լուրջ պատրաստվենք, որ լավ մասնակցենք, մեդալներով վերադառնանք: Կաշխատեմ ամեն ինչ անել, որ Թուրքիայից ոսկե մեդալով վերադառնամ»,- ասել է Արթուր Դավթյանը:
Հայաստանի հավաքականի առաջատարը անգերազանցելի է եղել աշխարհի գավաթի Կոտբուսի եւ Դոհայի փուլերում հենացատկի վարժությունում:
Նմանատիպ հոդվածներ
Մարմնամարզիկ Արթուր Դավթյանն աշխարհի գավաթի խաղարկությունում նվաճեց երկրորդ անընդմեջ ոսկե մեդալը
Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ֆուտզալի ազգային հավաքականի հաղթանակից մինչև ամուսնության անակնկալ առաջարկ
Հայաստանի ֆուտզալի հավաքականի խաղացող Սարգիս Մարգարյանը որոշել է առանձնահատուկ կերպով նշել երեկ Բոսնիա և Հերցեգովինայի ն...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ռոնալդուն խաղի պարտությունից հետո չի զսպել էմոցիաները
Պորտուգալացի հարձակվող «Ալ Նասր» Կրիշտիանու Ռոնալդուն չի զսպել էմոցիաները Սաուդյան Արաբիայի առաջնության 20-րդ տուրի՝ «Ալ...
Հայ ըմբիշները հաղթանակներ են տարել ադրբեջանցի մրցակիցների նկատմամբ․ Մ23 ԵԱ
Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում մեկնարկած հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնությանը Հա...