Ադրբեջանի գործելակերպն անփոփոխ է. Արցախի ԱԺ-ն հայտարարություն է տարածել
Արցախի Հանրապետության Ազգային ժողովը հայտարարություն է տարածել այսօր` մարտի 5-ին, ադրբեջանական զինուժի իրականացրած և մի քանի մարդու կյանք խլած ահաբեկչական գործողության վերաբերյալ:
«Այսօր` մարտի 5-ին, Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից իրականացված հերթական ահաբեկչության հետևանքով Արցախի Հանրապետության Ներքին գործերի նախարարության անձնագրային և վիզաների վարչության անձնակազմի հերթափոխի 3 ծառայող զոհվել և 1 ծառայող ծանր վիրավորում է ստացել:
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի կողմից հայտնում եմ մեր խորին ցավակցությունը զոհվածների հարազատներին և մեր ամբողջ ժողովրդին:
Ադրբեջանի գործելակերպն անփոփոխ է. ահաբեկչական մեխանիզմների գործադրմամբ և, դրան զուգահեռ, պաշտոնական ապատեղեկատվություն տարածելու ճանապարհով մոլորեցնել միջազգային հանրությանը: Նրանց նպատակն է Արցախի Հանրապետության ժողովրդի դեմ իրականացվող ռասսայական խտրականության համատեքստում էթնիկ զտումների իրականացումը, սեփական հայրենիքից մեր ժողովրդի հարկադիր տեղահանությունը:
Կատարվածն Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության շրջափակմանը զուգահեռ էսկալացիա սադրելու ադրբեջանական հետևողական քաղաքականության հերթական դրսևորումն է: Միջազգային հանրության ուշադրությունը հրավիրում ենք այն փաստին, որ Ադրբեջանի կողմից ուժի կիրառումը և ահաբեկչական գործողությունները հաջորդել են ս.թ. փետրվարի 22-ին ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի` Լաչինի միջանցքի ապաշրջափակման մասին ՀՀ պահանջի բավարարմանը և փետրվարի 28-ին ՌԴ արտաքին գործերի նախարար Ս. Լավրովի կողմից Լաչինի միջանցքի մասին արտահայտած դիրքորոշմանը», - ասվում է հաղորդագրության մեջ:
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ ԱԳՆ-ն ահաբեկչություն է որակել ադրբեջանական գործողությունները
Մարտի 5-ին Ադրբեջանի զինված ուժերի կողմից Լեռնային Ղարաբաղում իրականացված դիվերսիոն հարձակման հետևանքով զոհվել են ԼՂ ներ...
ՀՐԱՏԱՊ․ Ադրբեջանը փոխանցել է` կամ ընդունում եք ինտեգրացիոն քաղաքականությունը, կամ լինելու են կտրուկ քայլեր. ԱՀ նախագահ
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մարտի 6-ին հրավիրել է Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստ՝ Ազգային...
Ադրբեջանից պատասխանել են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանին
Ադրբեջանի իշխանությունների նյարդերը կրկին տեղի են տվել։ «Լաչինի ճանապարհը միշտ բաց է նորմալ մեքենաների համար»...
Անհապաղ դուրս գալ ՀՀ տարածքից․ ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոչը Ադրբեջանին
ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեն կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին անհապաղ դուրս գալ Հայաստանի տ...