Փաշինյանը Գերմանիայում անդրադարձել է գերիների հայրենադարձման հարցին
Պետք է ամեն ինչ անել, որ միջազգային հանրությունը մեծ ճնշումներ գործադրի Ադրբեջանի վրա՝ գերիներին հայրենադարձելու համար։ Այս մասին Գերմանիայում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանն ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Մենք պետք է ցույց տանք, որ ինչպես Լաչինի միջանցքի դեպքում, Ադրբեջանը 2020 թվականի նոյեմբերի 9–ի եռակողմ հայտարարության 8–րդ կետի համաձայն՝ իր կողմից ստանձնած պարտավորությունները, այն է՝ գերիները, պատանդներն ու այլ պահվող անձինք վերադարձվում կամ հայրենադարձվում են, չի կատարում։ Այս ուղղությամբ մենք պետք է աշխատենք, որ միջազգային հանրությունը, կազմակերպությունները, պետությունները մեծ ճնշումներ գործադրեն Ադրբեջանի վրա»,– ասել է Նիկոլ Փաշինյանը։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանական դիվերսիոն ներթափանցման հետևանքով զոհվել է ոստիկանության 3 ծառայող. Արցախի ՆԳՆ
Այսօր առավոտյան՝ ժամը 10։00-ի սահմաններում, ադրբեջանական զինուժի դիվերսիոն խումբը Խայփալու կոչվող տեղանքում թիրախավորել...
Ադրբեջանական զինուժի դիվերսիոն խմբի հարձակման հետևանքով` կա զոհ և վիրավոր
Մարտի 5-ին ժամը 10։00-ի սահմաններում, Խայփալու կոչվող տեղանքում ադրբեջանական զինուժի դիվերսիոն խմբի հարձակման հետևանքով...
Ադրբեջանական զինուժի դիվերսիոն խումբը կրակ է արձակել ԱՀ ոստիկանության անձնակազմի հերթափոխի մեքենայի վրա
Մարտի 5-ին՝ ժամը 10։00-ի սահմաններում, ադրբեջանական զինուժի դիվերսիոն խումբը թիրախավորել և կրակ է արձակել ոստիկանության...
Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 18-ի
Ժամը 10:00-ի դրությամբ կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 18-ի, հոսպիտալացված են 17-ը: Նրանց առողջական վ...