Երկու դիմակավորված անձ գիշերը հարձակավել են ազտամարտիկի վրա. Հրապարակ
Երեկ երեկոյան` 22:30-ին դուրս եկա տանից,գնում էի խանութ։ Մի 40 մետր էի անցել,որ հետեւից գլխիս շատ ուժեղ հարված զգացի։ «Հրապարակի» հետ զրույցում իր վրա հարձակման դեպքի մասին պատմլ է Արցախյան երեք ազատամարտում մասնակից Շահե Աճեմյանը։
«Երբ հարվածեցին գլխիս, շրջվեցի ու ձեռքով մի լավ հասցրի ինձ հարվածեցին։ Սա հետ քաշվեց ու սկսեց փախնել, շրջվեցի երկրորդի կողմը, որ դրան էլ հասցնեմ` սա էլ փախավ։ Կազմվածքներից, ձեռքերից կարող եմ ենթադրել, որ 20-26 տարեկան լակոտներ էին»,-նշել է ազատամարտիկը։
Հարձակումից ընդամենը 30 րոպե անց Աճեմյանին փակ համարից զանգ է գալիս, հայհոյում են ու սպառնում հաշվեհարդար տեսնել Արցախյան ազատամարտի մասնակցի հետ։
Ազատամարտիկը հավելել է, որ չի դիմել և չի էլ պատրաստվում, քանի որ վստահ է`չեն կարողանալու բացահայտել գործը։
«Գիշերը երկու դիմակավորված անձ հարձակվել են, ոնց եք պատկերացնում նրանց գտնել»,-ասել է Աճեմյանը։
Հարցին, թե արդյո՞ք կասկածներ ունի՝ իր վրա հարձակման պատճառը որը կարող էր լինել` ընդդիմադիր կեցվա՞ծքը, թե՞ անձնական պատճառներ,ասել է. «Ոչինչ չեմ բացառում, երկուսն էլ հավանական են։ Մեկ-երկու հոգու հետ կապված կասկածներ ունեմ, սակայն կասկած ունենալը դեռ չի նշանակում փաստեր ունենալ»։
Շահե Աճեմյանի ինքնազգացողությունն այս պահին նորմալ է։
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Մեղրի-Քաջարան ավտոճանապարհին ավտոբուս է այրվել
Մարտի 5-ին՝ ժամը 07:38-ին, Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեղրի-Քաջարան ավտոճանա...
Երկրաշարժ` Ադրբեջանում
Ադրբեջանում 3,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Նշվ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նոր մանրամասներ Բաքվի ահաբեկչությունից
Բաքվի Ախմեդլի գյուղի սուպերմարկետներից մեկում զինված հարձակում է իրականացվել։ Դեպքի վայր է մեկնել օպերատիվ խումբ, ներգրա...
Ավտովթար Սյունիքում․ 4 զինվորականներ են տուժել
Սյունիքի մարզում` Սիսիան-Իշխանասար ավտոճանապարհին, ավտովթար է տեղի ունեցել, ինչի հետևանքով 4 մարդ տեղափոխվել հիվանդանոց։...