Երեխաներ տեղափոխող ավտոբուսը վթարի է ենթարկվել. Ֆրանսիա
Շաբաթ օրը դպրոցական ավտոբուսը վթարի է ենթարկվել Ֆրանսիայի հարավ-արևելյան Իզեր դեպարտամենտում։ Առնվազն տասնվեց մարդ վիրավորվել է։
Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ վթարը տեղի է ունեցել Կոր քաղաքի մոտ։ Վարորդը կորցրել է մեքենայի կառավարումը, և մեքենան մեծ արագությամբ դուրս է եկել մայրուղուց՝ ընկնելով խորը փոսը:
Արձակուրդներից հետո դպրոցականները Բարձր Ալպեր դեպարտամենտից ուղևորվում էին Գրենոբլի երկաթուղային կայարան՝ գնացքով Փարիզ մեկնելու համար, հայտնում է ՏԱՍՍ-ը։
Միջադեպի հետևանքով առնվազն 16 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, չորսի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր։ Ընդհանուր առմամբ, ավտոբուսում եղել է տարրական դասարանների 40 աշակերտ և 6 ուղեկցորդ։
Վթարի վայրում տասնյակ փրկարարներ են աշխատում, դեպքի առթիվ ծառայողական քննություն է սկսվել։
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Մեղրի-Քաջարան ավտոճանապարհին ավտոբուս է այրվել
Մարտի 5-ին՝ ժամը 07:38-ին, Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեղրի-Քաջարան ավտոճանա...
Երկրաշարժ` Ադրբեջանում
Ադրբեջանում 3,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Նշվ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նոր մանրամասներ Բաքվի ահաբեկչությունից
Բաքվի Ախմեդլի գյուղի սուպերմարկետներից մեկում զինված հարձակում է իրականացվել։ Դեպքի վայր է մեկնել օպերատիվ խումբ, ներգրա...
Թուրքիայում կրկին երկրաշարժ է գրանցվել
Թուրքիայի և Սիրիայի միջեւ սահմանի շրջանում 4,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել, հաղորդում է Եվրոպական-միջերկրածովյան սե...