Արցախ ուղարկված օգնությունն ուշ է տեղ հասել. հայ համայնքի ներկայացուցիչը` դժգոհել է Փաշինյանին
Գերմանիայում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը, հայ համայնքի ներկայացուցիչ Միքայել Մինայսանը դժգոհություն հայտնեց։
Նրա խոսքով՝ 44–օրյա պատերազմի ժամանակ ու դրանից հետո, Գերմանիայից ներկրված իրեղեն նվիրատվությունները, Հայաստան ներկրելուց եւ բեռը դուրս գրելուց հետո 6– 8 ամիս է պահանջվել, մինչդեռ նրա խոսքով՝ Արցախում այդ բեռների կարիքը հրատապ զգացվում էր։
«Ինչո՞ւ այդքան երկար տեւեց, պետության գործառույթը ո՞րն է, եթե գույքագրում է կատարվում, հանձնվում մեզ ու մենք Գերմանիայի հայերի գումարներով բաժանում ենք Հայաստանում։ Խնդիրը համակարգային է, մինչեւ հիմա այդ հարցը լուծված չէ»,– ասել է նա։
Վարչապետը բացատրեց, որ խնդիրը կապված է եղել օրենքի հետ։
«Շատ բարեգործական անվանված ծրագրերի արդյունքում հարկային պարտավորություններ են առաջանում։ Որպեսզի ծրագիրը բարեգործական համարվի, կան ընթացակարգեր, այդ ընթացակարգերը նրա համար են, որ բարեգործության անվան տակ այլ բաներ չանեն։ Ձեր ասածը շատ պարզ է, դուք ազնիվ բարեգործ եք, բայց ձեր հետեւից 60 հոգի բարեգործության անվան տակ կարող է անցնել, որոնք բարեգործության հետ կապ չունեն ու մեր պետությունը կտուժի։ Պատճառը սա է, ի դեպ, սա միակ դեպքը չէ, բայց դա ժամանակ է տանում»,– ասել է Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետն ասել է, որ Հայաստանում օրենքներ կան, որոնք պրոբլեմատիկ են, բայց դրանք փոխելու համար ժամանակ է պետք, ու հասկանալ, թե ինչով են դա փոխարինում։
«Դա տեւական աշխատանք է պահանջում, որը պետք է կարողանալ անել։ Եթե հարցնեք, թե որն է Հայաստանի ամենամեծ պրոբլեմներից մեկը, ես կասեմ, որ կադրային խնդիրն է, որովհետեւ մենք կրթական համակարգում լուրջ ու խորը պրոբլեմներ ունենք, մեր կրթական համակարգը չի ապահովում շատ կադրերի, որոնք արդյունավետ կաշխատեն»,– ասել է նա։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանական դիվերսիոն ներթափանցման հետևանքով զոհվել է ոստիկանության 3 ծառայող. Արցախի ՆԳՆ
Այսօր առավոտյան՝ ժամը 10։00-ի սահմաններում, ադրբեջանական զինուժի դիվերսիոն խումբը Խայփալու կոչվող տեղանքում թիրախավորել...
Ադրբեջանական զինուժի դիվերսիոն խմբի հարձակման հետևանքով` կա զոհ և վիրավոր
Մարտի 5-ին ժամը 10։00-ի սահմաններում, Խայփալու կոչվող տեղանքում ադրբեջանական զինուժի դիվերսիոն խմբի հարձակման հետևանքով...
Ադրբեջանական զինուժի դիվերսիոն խումբը կրակ է արձակել ԱՀ ոստիկանության անձնակազմի հերթափոխի մեքենայի վրա
Մարտի 5-ին՝ ժամը 10։00-ի սահմաններում, ադրբեջանական զինուժի դիվերսիոն խումբը թիրախավորել և կրակ է արձակել ոստիկանության...
Փաշինյանը Գերմանիայում անդրադարձել է գերիների հայրենադարձման հարցին
Պետք է ամեն ինչ անել, որ միջազգային հանրությունը մեծ ճնշումներ գործադրի Ադրբեջանի վրա՝ գերիներին հայրենադարձելու համար։...