Ադրբեջանը պետք է վերջ դնի իր ագրեսիային․ Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ
Հայաստանը վաստակել է Գերմանիայի աջակցությունը խաղաղության, կայունության, ժողովրդավարության և իրավական պետության ճանապարհին։
Այս մասին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո «Թվիթեր»-ում գրառում է կատարել Գերմանիայի Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Միխայել Ռոթը։«Բարի գալուստ Բունդեսթագ, վարչապետ Նիկոլ Փաշինյան։ Հայաստանը վաստակել է մեր աջակցությունը խաղաղության, կայունության, ժողովրդավարության և իրավական պետության ճանապարհին։ Ադրբեջանը պետք է վերջ դնի իր ագրեսիային։ Լավ է, որ ԵՄ-ն վերջապես տարածաշրջանում ավելի մեծ պատասխանատվություն է ստանձնում»,- գրել է նա։
Փաշինյանը մարտի 3-ին հյուրընկալվել էր Բունդեսթագում և հանդիպում ունեցել Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամների հետ` նախագահ Միխայել Ռոթի գլխավորությամբ: Վերջինս ողջունել էր վարչապետին և նշել, որ այցը լավ հնարավորություն է` քննարկելու ինչպես հայ-գերմանական միջխորհրդարանական համագործակցությունը, այնպես էլ Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացները:
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ ԱԳՆ-ն ահաբեկչություն է որակել ադրբեջանական գործողությունները
Մարտի 5-ին Ադրբեջանի զինված ուժերի կողմից Լեռնային Ղարաբաղում իրականացված դիվերսիոն հարձակման հետևանքով զոհվել են ԼՂ ներ...
ՀՐԱՏԱՊ․ Ադրբեջանը փոխանցել է` կամ ընդունում եք ինտեգրացիոն քաղաքականությունը, կամ լինելու են կտրուկ քայլեր. ԱՀ նախագահ
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մարտի 6-ին հրավիրել է Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստ՝ Ազգային...
Ադրբեջանից պատասխանել են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանին
Ադրբեջանի իշխանությունների նյարդերը կրկին տեղի են տվել։ «Լաչինի ճանապարհը միշտ բաց է նորմալ մեքենաների համար»...
Անհապաղ դուրս գալ ՀՀ տարածքից․ ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոչը Ադրբեջանին
ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեն կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին անհապաղ դուրս գալ Հայաստանի տ...