Հանուն խաղաղության` ես պատրաստ եմ կրել այդ պատասխանատվությունը. Փաշինյան

  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է` ունի լիարժեք վճռականություն Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու հարցում, բայց դա չպետք է Հայաստանի համար կապիտուլյացիայի նմանվող փաստաթուղթ լինի։ Այս մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց Գերմանիայի արտաքին հարաբերությունների խորհրդում քննարկման ժամանակ։ 


Այս մասին, ըստ Փաշինյանի, վերջերս նա հայտարարել է նաև ՀՀ խորհրդարանում և կառավարությունում։ 


«Դա պետք է մեր տարածաշրջանի համար իրական և հարատև խաղաղության փաստաթուղթ լինի, և ես պատրաստ եմ կրել այդ պատասխանատվությունը` հանուն խաղաղության, կայունության, տարածաշրջանային և միջազգային համագործակցության։ Սա է այսօրվա մեր քննարկման իմ վերջնական եզրափակումը»,- հայտարարել է վարչապետ Փաշինյանը։