«Արևմտյան Ադրբեջան»-ի հարցը պետք է լինի խաղաղության օրակարգի անբաժանելի մասը. Ադրբեջանի ԱԳՆ
«Արևմտյան Ադրբեջան»-ի հարցը պետք է լինի Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության օրակարգի անբաժանելի մասը: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի փոխարտգործնախարար Խալաֆ Խալաֆովը մարդու իրավունքների խորհրդարանական հանձնաժողովում լսումների ժամանակ: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվականները:
«Արևմտյան ադրբեջանցիների վերադարձն այդ տարածքներ կամավոր է, և երբ նրանք վերադառնան այդ տարածքներ, պետք է ապահովվի նրանց անվտանգությունը և նրանց համար ստեղծվեն սոցիալ-տնտեսական պայմաններ։ Հայաստանը կամավոր պետք է իր վրա վերցնի ու լուծի այդ հարցերը։ Սա մարդասիրական ողբերգություն է մեր ժողովրդի համար։ Այս առումով համայնքը մեծ պատասխանատվություն է կրում»,- ասել է Խալաֆովը։
Հիշեցնենք` այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը տարօրինակ է համարել Ալիևի, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջան» նախաձեռնությունը։ Նա նշել է, որ Պրահայի համաձայնագրից 10 օր անց Ադրբեջանի նախագահ Ալիևը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև դելիմիտացիայի գործընթացը պետք է հիմնված լինի պատմական քարտեզների վրա։
«Գիտե՞ք՝ դա ինչ է նշանակում։ Դա նշանակում է, որ Հայաստանը չունի ինքնիշխան տարածք, Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքն, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջան» է՝ զուգահեռ ասելով, թե մենք ուզում ենք խաղաղություն և այլն, և այլն։ Սա շատ տարօրինակ իրավիճակ է։ Սա է մեր հարաբերությունների հիմնական խնդիրը»,– ասել է Փաշինյանը։
Նա նշել է, որ Բաքվում (և մասնավորապես նախագահ Իլհամ Ալիևը) Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզն անվանում են այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջան»։
Նմանատիպ հոդվածներ
«Ալիևը հայտարարեց` Լաչինի միջանցքը բաց է այն հայերի համար, որոնք ցանկանում են լքել Ղարաբաղը». Փաշինյանը մեկնաբանում է
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գերմանիայի արտաքին հարաբերությունների խորհրդում քննարկման ժամանակ հայտարարել է, որ Լեռնային...
ՌԴ ԱԳՆ-ն մանրամասներ է հայտնում Լավրով-Միրզոյան հանդիպումից
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ու Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբ...
ՀՀ ԱԳՆ-ն` Միրզոյան-Լավրով հանդիպման մասին
«Ռաիսինա երկխոսություն» համաժողովի շրջանակներում Նյու-Դելում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մարտի 3-ին հանդիպում...
Արցախի ԱԳՆ-ն` Ադրբեջանի կողմից հրադադարի խախտման միջադեպի մասին
Խստորեն դատապարտում ենք ադրբեջանական կողմի սադրանքները, որոնք իրականացվել են Արցախի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետո...