ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սահմանը բաց է, հանգիստ եկան ու գնացին. ինչ է պատմում ականատեսը. ՌԴ

 «Ոչ մի երաշխիք չկա, որ երկու րոպեից նրանք նորից այստեղ չեն լինի»,- Սուշանիում գտնվող ականատեսն այս մասին պատմել է Readovka-ի հետ զրույցում: Ըստ կնոջ պատմածի` ուկրաինացի դիվերսանտները անտառային գոտու միջով են մտել Բրյանսկի շրջանի Սուշանի գյուղ:

 

Կնոջ հաղորդմամբ` գյուղ են մտել մի քանի տասնյակ ուկրաինացի դիվերսանտներ՝ նրանք եղել են սև հագուստով, դեղին ուսադիրներով։ 

 

«Նրանք (դիվերսանտները) հանգիստ եկել են այստեղ, հանգիստ հետ են գնացել, նրանց ոչ ոք չի կալանավորել, չի կանգնեցրել, ոչինչ չեն արել։ Երաշխիք չկա, որ երկու րոպեից նրանք նորից այստեղ չեն լինի»,- ցնցված պատմել է կինը։

 

Սուշանիում մարդիկ «նախաինֆարկտային վիճակում են», վախենում են, որ ցանկացած պահի այստեղ կարող են նորից հայտնվել ավտոմատներով և նռնականետներով դիվերսանտներ։ 

 

Ինչպես արդեն հայտնել ենք,  Ռուսաստանի Բրյանսկի մարզում «բախումներ են ընթանում ուկրաինացի դիվերսանտների հետ»: Ըստ ստացվող տեղեկությունների՝ մոտ 10։00-ին դիվերսանտները մտել են Բրյանսկի շրջանի տարածք, բաժանվել երկու խմբի ու գնացել Սուշանի և Լյուբեչան գյուղերի ուղղությամբ, որտեղ պատանդ են վերցրել տեղի բնակիչներին։ Կա երկու զոհ: 

Քաղաքականություն