ԱՄՆ-ն համաձայնել է Իրանի առաջարկին․ բանակցությունների վայրը տեղափոխվում է
ԱՄՆ-ի և Իրանի միջև միջուկային բանակցությունները սպասվում է անցկացնել ուրբաթ օրը Օմանում։ Այդ մասին հայտնել է Axios պարբերականը։
Նրա խոսքով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը համաձայնել է Իրանի առաջարկին՝ բանակցությունների անցկացման վայրը Թուրքիայից տեղափոխել Օման։
Միևնույն ժամանակ, դեռ շարունակվում են քննարկումները՝ արդյոք բանակցություններին կմասնակցեն տարածաշրջանի արաբական և մահմեդական մի շարք երկրներ։ Ավելի վաղ Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային հայտարարել էր, որ միջուկային բանակցությունների նախապատրաստական աշխատանքներն իրականացվում են՝ Իրանի նախագահի հանձնարարականների շրջանակում։
Նա նշել էր, որ ծրագրավորման փուլն ավարտված է, սակայն վերջնական վայրի շուրջ խորհրդակցությունները շարունակվում են, և համապատասխան հայտարարությունը կարվի մոտ ժամանակում։ Իրանի ԱԳՆ ներկայացուցիչը նաև տեղեկացրել էր, որ Թուրքիան և Օմանը, ինչպես տարածաշրջանի այլ երկրներ, պատրաստակամություն են հայտնել հյուրընկալել բանակցությունները։ Մինչ այժմ Թեհրանն ու Վաշինգտոնը անցկացրել են հինգ փուլ, իսկ վեցերորդը չի կայացել 2025 թվականի հունիսին Իրանի դեմ իրականացված ռազմական հարվածներից հետո։
Նմանատիպ հոդվածներ
290 մլն դոլարի ՀՕՊ համակարգեր Ուկրաինային՝ Շվեդիայի և Դանիայի մասնակցությամբ
Շվեդիան և Դանիան համատեղ Ուկրաինային կմատակարարեն Tridon հակաօդային պաշտպանության համակարգեր։ Reuters-ը, հայտնում է, որ...
Մաքսատուրքի վերադարձ՝ 61 էլեկտրաշարժիչով մեքենա կօգտվի սակագնային արտոնությունից
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն տեղեկացրել է, որ ՀՀ կառավարության 2024 թվականի նոյեմբերի 28-ի N 1876-Ն որոշման 2.2 կետի հ...
Հայտնի է՝ ինչ են քննարկել Փաշինյանն ու Ալիևը
Փետրվարի 4-ին Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն Աբու Դաբիում՝ Արաբական Միացյալ Էմիրություններում, հանդիպ...
Թորոսյանը՝ կենսաթոշակների և հետվճարի փոփոխությունների մասին
Ազգային ժողովում աշխատանքային քննարկման ընթացքում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը հայտարարել է, ո...