Ռոմանոս Պետրոսյանը հանդես է եկել հայտարարությամբ
Հայաստանի էլեկտրական ցանցեր փակ բաժնետիրական ընկերություն ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը սոցցանցի իր էջում գրել է.
«ՀԷՑ-ի ավտոպարկի կենտրոնական կայանատեղին տարիներ ի վեր վարձակալված է եղել սեփականատերերի մերձավորից՝ ամսական 12,7 մլն ՀՀ դրամ վարձավճարով։
Միաժամանակ, ՀԷՑ-ի սեփականությունը հանդիսացող՝ նմանատիպ մեկ այլ տարածք (Երեւանում ավելի նպաստավոր տեղադիրքով) ամսական ընդամենը 127 հազար ՀՀ դրամ վարձավճարով (ուղիղ 100 անգամ պակաս) տարիներ ի վեր վարձակալության է հանձնված եղել սեփականատերերին «փոխկապակցված»՝ ՀԷՑ-ի կապալառու հանդիսացող ընկերություններից մեկին։
Երկու պայմանագրերն էլ մեր նախաձեռնությամբ՝ սահմանված ընթացակարգերով կասեցվել են։
Նոր կենտրոնակայանի թեթեւ բարեկարգման եւ առկա ենթակառուցվածքների նորացման փուլից հետո՝ մոտ օրերս ՀԷՑ-ի ավտոպարկը կտեղափոխվի սեփական տարածք։
Արդյունքում ՀԷՑ-ի ֆինանսական միջոցներից տարեկան լրացուցիչ խնայողությունը կկազմի ավելի քան 150մլն ՀՀ դրամ, որը կուղղվի ենթակառուցվածքների նորացմանը»,- գրել է ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը։
Նմանատիպ հոդվածներ
290 մլն դոլարի ՀՕՊ համակարգեր Ուկրաինային՝ Շվեդիայի և Դանիայի մասնակցությամբ
Շվեդիան և Դանիան համատեղ Ուկրաինային կմատակարարեն Tridon հակաօդային պաշտպանության համակարգեր։ Reuters-ը, հայտնում է, որ...
Մաքսատուրքի վերադարձ՝ 61 էլեկտրաշարժիչով մեքենա կօգտվի սակագնային արտոնությունից
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն տեղեկացրել է, որ ՀՀ կառավարության 2024 թվականի նոյեմբերի 28-ի N 1876-Ն որոշման 2.2 կետի հ...
Հայտնի է՝ ինչ են քննարկել Փաշինյանն ու Ալիևը
Փետրվարի 4-ին Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն Աբու Դաբիում՝ Արաբական Միացյալ Էմիրություններում, հանդիպ...
Թորոսյանը՝ կենսաթոշակների և հետվճարի փոփոխությունների մասին
Ազգային ժողովում աշխատանքային քննարկման ընթացքում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը հայտարարել է, ո...