Անհնար է, առանց սրտխառնոցի․ Զախարովան «կոշտ» քննադատությամբ է հանդես եկել
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան հայտարարել է, որ պեդոֆիլիայի մեջ մեղադրվող ֆինանսիստ Ջեֆրի Էփշտեյնի գործին վերաբերող փաստաթղթերի ուսումնասիրությունը իր մոտ ֆիզիկական սրտխառնոց է առաջացնում՝ բացահայտված փաստերի մասշտաբի և լրջության պատճառով։
Նրա խոստով՝ Մեծ Բրիտանիայում կփորձեն հնարավոր բոլոր միջոցներով «ձգձգել» և ստվերել Ջեֆրի Էփշտեյնի հետ կապված սկանդալը, որի կենտրոնում հայտնվել է արքայազն Էնդրյուն՝ թագավոր Կառլոս III-ի եղբայրը։
Արքայազն Էնդրյուն մի քանի տարի շարունակ գտնվում է հանրային ուշադրության կենտրոնում՝ ամերիկացի ֆինանսիստ Էփշտեյնի հետ ունեցած կապերի պատճառով։ Դեկտեմբերի սկզբին Մեծ Բրիտանիայի թագավոր Կառլոս III-ը զրկել է նրան բոլոր պաշտոնական տիտղոսներից։
Զախարովան «Sputnik» ռադիոկայանի եթերում նշել է, որ հենց այս սկանդալի քննությունը պետք է ներկայումս զբաղեցնի բրիտանական տաբլոիդների հիմնական օրակարգը։ Նրա խոսքով՝ փոխարենը լրատվամիջոցները կենտրոնանում են Ռուսաստանի թեմայի վրա։
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը հավելել է, որ բրիտանական մամուլը, նրա գնահատմամբ, «փնտրում է առանձին ձևակերպումներ և հորինում նոր թեմաներ»՝ շեղելով ուշադրությունը ներքին աղմկահարույց հարցերից։
Նմանատիպ հոդվածներ
290 մլն դոլարի ՀՕՊ համակարգեր Ուկրաինային՝ Շվեդիայի և Դանիայի մասնակցությամբ
Շվեդիան և Դանիան համատեղ Ուկրաինային կմատակարարեն Tridon հակաօդային պաշտպանության համակարգեր։ Reuters-ը, հայտնում է, որ...
Մաքսատուրքի վերադարձ՝ 61 էլեկտրաշարժիչով մեքենա կօգտվի սակագնային արտոնությունից
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն տեղեկացրել է, որ ՀՀ կառավարության 2024 թվականի նոյեմբերի 28-ի N 1876-Ն որոշման 2.2 կետի հ...
Հայտնի է՝ ինչ են քննարկել Փաշինյանն ու Ալիևը
Փետրվարի 4-ին Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն Աբու Դաբիում՝ Արաբական Միացյալ Էմիրություններում, հանդիպ...
Թորոսյանը՝ կենսաթոշակների և հետվճարի փոփոխությունների մասին
Ազգային ժողովում աշխատանքային քննարկման ընթացքում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը հայտարարել է, ո...