Թորոսյանը՝ կենսաթոշակների և հետվճարի փոփոխությունների մասին
Ազգային ժողովում աշխատանքային քննարկման ընթացքում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը հայտարարել է, որ մեծ կարևորություն է տրվում կենսաթոշակառուների կյանքի պայմանների բարելավմանը, որի մեջ ներառվում է նաև կենսաթոշակի վճարումը, սակայն ոչ միայն դա։
«Մենք հաճախ այդ նպատակին հասնում ենք ոչ ուղղակի՝ պարզապես կենսաթոշակը բարձրացնելով, այլև հարակից ծառայություններ մատուցելով: Այս հարցին Կառավարությունը վերջին տարիներին անդրադառնում է նորարարական գործիքներով, որը հետվճարն է: Բոլոր մեր քաղաքացիները՝ 660 հազարից ավելի, և որոշ այլ քաղաքացիներ, որոնք այլ տեսակի նպաստներ են ստանում, կարող են իրենց կենսաթոշակը կամ նպաստը ստանալիս իրականացնել առևտրի կետերից անկանխիկ ձևով և ստանալ հետվճար, որը մինչև հունվարի 1-ը եղել է 12 տոկոս՝ մինչև 6 հազար դրամ, որն արդեն հունվարին դարձել է 20 տոկոս՝ մինչև 10 հազար դրամ: Յուրաքանչյուր քաղաքացի կարող է իր բազային թոշակն ավելացնել 10 հազար դրամով»,- նշել է նախարարը։
Նրա խոսքով՝ կենսաթոշակները մի քանի անգամ բարձրացվել են նաև ոչ հետվճարի մեխանիզմով։
«Մենք նվազագույն կենսաթոշակն ենք բարձրացրել մի քանի անգամ, և գիտեք, որ այս պահին նվազագույն կենսաթոշակը, որը, ըստ էության, կոչվում է ծերության նպաստ, կազմում է 36 հազար դրամ, նախկինում դա եղել է 16 հազար դրամ: Միջին կենսաթոշակը, առանց հետվճարի, վերջին տվյալներով կազմում է 49500 դրամ, որի վրա կարող է ավելանալ պոտենցիալ 10 հազար դրամը»,- ասել է Արսեն Թորոսյանը։
Նմանատիպ հոդվածներ
290 մլն դոլարի ՀՕՊ համակարգեր Ուկրաինային՝ Շվեդիայի և Դանիայի մասնակցությամբ
Շվեդիան և Դանիան համատեղ Ուկրաինային կմատակարարեն Tridon հակաօդային պաշտպանության համակարգեր։ Reuters-ը, հայտնում է, որ...
Մաքսատուրքի վերադարձ՝ 61 էլեկտրաշարժիչով մեքենա կօգտվի սակագնային արտոնությունից
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն տեղեկացրել է, որ ՀՀ կառավարության 2024 թվականի նոյեմբերի 28-ի N 1876-Ն որոշման 2.2 կետի հ...
Հայտնի է՝ ինչ են քննարկել Փաշինյանն ու Ալիևը
Փետրվարի 4-ին Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն Աբու Դաբիում՝ Արաբական Միացյալ Էմիրություններում, հանդիպ...
Տեղաշարժվելու խնդիր ունեցող թոշակառուների քարտերը կառաքվեն․ Թորոսյան
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը կաջակցի այն թոշակառուներին, որոնք հենաշարժական, առողջական կամ այլ օբյեկտի...