ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ուկրաինայից ՌԴ ներխուժած զինվորականները ուղերձ են տարածել. ովքեր են նրանք

 «Ռուս կամավորական կորպուսի» զինված զինյալները տեսանյութ են նկարահանել Բրյանսկի շրջանի Լյուբչանի գյուղից: Համաձայն տեսանյութի` հենց նրանք են հատել սահմանը ռուս-ուկրաինական սահմանը:

 

«Ռուս կամավորական կորպուսը»՝ Ուկրաինայի կողմից ստեղծված կազմավորում է, որի անդամները ազգությամբ ռուս են: 

 

Նրանք ասել են, որ չեն եկել պատերազմելու խաղաղ բնակիչների հետ, այլ հակառակը` եկել են նրանց ազատագրելու և փրկելու «պուտինի և կրեմլի արյունոտ ռեժիմից»: 

 

Ինչպես արդեն հայտնել ենք,  Ռուսաստանի Բրյանսկի մարզում «բախումներ են ընթանում ուկրաինացի դիվերսանտների հետ»:

Ըստ ստացվող տեղեկությունների՝ մոտ 10։00-ին դիվերսանտները մտել են Բրյանսկի շրջանի տարածք, բաժանվել երկու խմբի ու գնացել Սուշանի և Լյուբեչան գյուղերի ուղղությամբ, որտեղ պատանդ են վերցրել տեղի բնակիչներին։ Կա երկու զոհ: 

Քաղաքականություն

Պատահարներ