ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Օդաչուները հավելյալ պտույտ են արել` ուղևորներին տպավորիչ հյուսիսափայլը ցույց տալու համար

 Finnair և easy Jet ավիաընկերությունների չվերթներից երկուսի օդաչուներն ուղևորներին ուշագրավ անակնկալ են մատուցել՝ հնարավորություն տալով պատուհանից հետևել բնության ամենագեղեցիկ երևույթներից մեկին՝ հյուսիսափայլին:

Ինչպես գրում է Washingtonpost-ը, խոսքը Finnair-ի՝ կիրակի Կուսամոյից դեպի Հելսինի ուղևորվող և easyJet-ի՝ երկուշաբթի Ռեյկյավիկից դեպի Մանչեսթեր ուղևորվող ինքնաթիռների մասին է:

Օդաչուները հատուկ մեկ պտույտ ավելի են կատարել, որպեսզի բոլոր ուղևորները սքանչելի տեսարանը վայելելու հնարավորություն ունենան:

Ուղևորները գնահատել են օդաչուների այս քայլը՝ սոցկայքերում հրապարակելով ինքնաթիռի պատուհանից արված տպավորիչ կադրերն ու կից գրելով.

«Օդաչուն հավելյալ պտույտ է արել ինքնաթիռով, որպեսզի բոլոր ուղևորները կարողանան տեսնել հյուսիսափայլը», - գրելէ ուղևորներից մեկը:

Քաղաքականություն