Ջրվեժ գյուղում գլխի հրազենային վիրավորում ստացած տղամարդը գիտակցության չգալով մահացել է. ԶԼՄ

Քիչ առաջ Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով մահացել է Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղի բնակիչ 50-ամյա Ժորա Գ․-ն։ Այս մասին գրում է Shamshyan.com-ը։

Ինչպես հայտնում է լրատվամիջոցը` վերջինս հիվանդանոց էր տեղափոխվել երեկ` մարտի 1-ին, ծայրահեղ ծանր վիճակում։ Նա ստացել էր գլխի մասում հրազենային վնասվածք։

Մարտի 1-ին հրազենի գործադրմամբ սպանության փորձ էր տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 23։20-ի սահմաններում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից Ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ էր ստացվել, որ «պոլիտրավմա, գլխուղեղի վնասվածք, կոմա, հրազենային վնասվածք՝ հարցականով» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։ 

Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել էին, որ վիրավորը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում և ի վիճակի չէ բացատրություն տալու։