Պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Մուրադ Գասիևը ՀՀ քաղաքացիություն է ստացել
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն ընդունել է WBA և IBF վարկածներով առաջին ծանրքաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Մուրադ Գասիևին:
Հանդիպմանը ներկա է եղել նաև Հայաստանի բռնցքամարտի մեծահասակների հավաքականի երկրորդ մարզիչ Ռոբերտ Պետրոսյանը:
Մարտի 3-ին Երևանում՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կկայանա պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկո, որի գլխավոր մենամարտում ռուսաստանցի Մուրադ Գասիևը կմրցի ամերիկացի բռնցքամարտիկ Մայք Բալոգուի հետ։
Պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Մուրադ Գասիևը ծանրքաշային կարգում WBA Asia վարկածով Ասիայի, իսկ EBP վարկածով՝ Եվրասիայի գործող չեմպիոնն է։
Բռնցքամարտիկը օրերս Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն է ստացել:
«Լիահույս եմ՝ մոտ ապագայում կմենամարտեք նաև որպես հայաստանցի ներկայացուցիչ և հաղթանակած կբարձրացնեք նաև Հայաստանի դրոշը»,- դիմելով նրան՝ ասել է Կարեն Գիլոյանը: Փոխնախարարը հաջողություն և հաղթանակ է մաղթել Մուրադ Գասիևին առաջիկա մենամարտում և հավելել, որ հետևելու է բռցքամարտիկի ելույթին:
Պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Գասիևն իր հերթին հաստատել է հետագայում Հայաստանի դրոշի ներքո ռինգ դուրս գալու հնարավորությունը: Նա նշել է, որ երկար ճանապարհ է անցել այս մարզաձևում և նպատակ ունի պայքարելու աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար:
Նշենք, որ պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկոյի ընթացքում կմենամարտեն Հայաստանը ներկայացնող բռնցքամարտիկներ Սամվել Ապրեյանն ու Ղուկաս Ղուկասյանը, ինչպես նաև Արման Գալստյանն ու Հայրիկ Նազարյանը։
Նմանատիպ հոդվածներ
Իրավապահները պահանջել են անջատել տեսախցիկները․ «Նոր Զովք» - ը հայտարարություն է տարածել
«Նոր Զովք» ընկերությունում կատարված խուզարկությունների վերաբերյալ ընկերությունը հայտարարություն է տարածել, որտեղ նշված է...
Ադրբեջանական դիվերսիոն ներթափանցման հետևանքով զոհվել է ոստիկանության 3 ծառայող. Արցախի ՆԳՆ
Այսօր առավոտյան՝ ժամը 10։00-ի սահմաններում, ադրբեջանական զինուժի դիվերսիոն խումբը Խայփալու կոչվող տեղանքում թիրախավորել...
Ադրբեջանական զինուժի դիվերսիոն խմբի հարձակման հետևանքով` կա զոհ և վիրավոր
Մարտի 5-ին ժամը 10։00-ի սահմաններում, Խայփալու կոչվող տեղանքում ադրբեջանական զինուժի դիվերսիոն խմբի հարձակման հետևանքով...
Փաշինյանը Գերմանիայում անդրադարձել է գերիների հայրենադարձման հարցին
Պետք է ամեն ինչ անել, որ միջազգային հանրությունը մեծ ճնշումներ գործադրի Ադրբեջանի վրա՝ գերիներին հայրենադարձելու համար։...