Քաղաքականություն

Կլաարը՝ Ստեփանակերտի և Բաքվի ներկայացուցիչների հանդիպման մասին

Կլաարը՝  Ստեփանակերտի և Բաքվի ներկայացուցիչների հանդիպման մասին
Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը հուսադրող է անվանել Բաքվի և Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների հանդիպման մասին լուրը։ Ավելի վաղ ՌԴ…

Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը հուսադրող է անվանել Բաքվի և Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների հանդիպման մասին լուրը։

 

Ավելի վաղ ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությունից  հայտնել էին, որ Ադրբեջանի Հանրապետության, Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչները և ՌԴ խաղաղապահ զորախմբի հրամանատար Անդրեյ Վոլկովն այսօր եռակողմ հանդիպում են անցկացրել։ Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարության անմիջական մասնակցությամբ Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև հանդիպում էր կայացել նաև փետրվարի 24-ին։

 

«Լավ է, որ քննարկումները կարծես թե կենտրոնացել են ինչպես հրատապ խնդիրների, այնպես էլ ավելի լայն հարցերի շուրջ», - գրել է Կլաարը Twitter-ում:

Նմանատիպ հոդվածներ

ՀՐԱՏԱՊ․ Ադրբեջանը փոխանցել է` կամ ընդունում եք ինտեգրացիոն քաղաքականությունը, կամ լինելու են կտրուկ քայլեր. ԱՀ նախագահ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մարտի 6-ին հրավիրել է Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստ՝ Ազգային...

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250