Վրաստանում պայթյուն է որոտացել. կան ավերածություններ և տուժածներ
Վրաստանի Իմերեթիի մարզի Քութայիսի քաղաքում՝ Ինտերվենցիոն բժշկության կենտրոնի հարակից տարածքում, պայթել է նույն հիմնարկին պատկանող կաթսայատունը։ Հաղորդում է aliq.ge-ն։
Պայթյունի հետևանքով ավերվել է բժշկական կենտրոնի բակում գտնվող տեխնիկական մասնաշենքը, վնասվել է հարակից պաթոլոգիական բաժանմունքի շենքը։
«Ուժեղ պայթյունի ձայնին հաջորդեցին ուժեղ ծուխն ու գազի հոտը. մտածում էինք՝ մեր շուրջն ամեն ինչ փլվել է, մեր շենքը նույնպես մասամբ փլուզվել է, շատ բան է վնասվել, չնայած կարծում ենք` լաբորատոր սարքավորումները պահպանված կլինեն»,- ասել է պաթոլոգիայի բաժանմունքի վարիչ Մագուլի Չխոբաձեն։
Տեղեկության համաձայն, պայթյունի ժամանակ տուժել է պաթոլոգիայի բաժանմունքի շենքում գտնվող չորս մարդ։ Տեղում նրանց օգնության են հասել կենտրոնի բժիշկները, տուժածներից երկուսը տեղափոխվել են հիվանդանոց։
Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հետաքննություն է սկսել Քրեական օրենսգրքի 240-րդ հոդվածով` անվտանգության կանոնների խախտում։
Տեղում աշխատում են իրավապահները. տարածքը շրջափակված է:
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Մեղրի-Քաջարան ավտոճանապարհին ավտոբուս է այրվել
Մարտի 5-ին՝ ժամը 07:38-ին, Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեղրի-Քաջարան ավտոճանա...
Կրկին երկրաշարժ՝ Թուրքիայում
Փետրվարի 27-ին՝ ժամը 05:51-ին, 5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Թուրքիայի Ադըյաման քաղաքում: Այս մասին հաղորդում է Թու...
Կրկին երկրաշարժ՝ Թուրքիայի Մալաթիա նահանգում
Թուրքիայի արևելքում գտնվող Մալաթիա նահանգում 4,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Նշվում է, որ երկրաշար...
19-ամյա երիտասարդը կրակել է, հետո դանակահարել ակումբի մենեջերին
Երևանյան ակումբներից մեկում 19-ամյա մի երիտասարդ ատրճանակից կրակել է, հետո վիճել է ակումբի մենեջերի հետ ու դանակահարել ն...