ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Տիգրանը հանել է բարձրախոսն ու միացրել երաժշտություն, այնուհետև գոռացել՝ «Փախե՛ք» և կրակել ոստիկանի վրա
Նախնական տվյալներով՝ առավոտյան 50-ամյա Տիգրան Խաչիկյանը, իր հետ վերցնելով երկու պոմպային որսորդական հրացան, պարկուճ, նախապես պատրաստված երկու «Մոլոտովի կոկտեյլ» և երաժշտական բարձրախոս (դինամիկ), Բուրցևայի փողոցում նստել է տաքսի և մեքենայով գնացել է մետրոյի «Պրոսպեկտ Վետերանով» կայարան:
Այնտեղ նա նստել է մեկ այլ մեքենա և գնացել դեպի Սադովայա փողոց, այնուհետև քայլել դեպի մետրոյի Գոստինի դվոր կայարան։
Մուտքից ոչ հեռու տղամարդը հանել է բարձրախոսն ու միացրել երաժշտությունը, ինչն էլ գրավել է ոստիկանների ուշադրությունը։
Հանգամանքները պարզելու համար մոտեցել են նրան, ապա օտարերկրացին բղավել է նրանց. «Փախե՛ք»։ Ոստիկանության աշխատակիցներից մեկը փորձել է բերման ենթարկել հարձակվողին, սակայն նա հանել է որսորդական հրացանը և մի քանի անգամ կրակել տուժողի վրա։
Հիշեցնենք՝ Ուզբեկստանից 50-ամյա Տիգրան Խաչիկյանը մի քանի կրակոց է արձակել OMON-ի 43-ամյա սպայի ուղղությամբ։ Տուժածին շտապ բժշկական օգնություն է անհրաժեշտ եղել։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նոր մանրամասներ Բաքվի ահաբեկչությունից
Բաքվի Ախմեդլի գյուղի սուպերմարկետներից մեկում զինված հարձակում է իրականացվել։ Դեպքի վայր է մեկնել օպերատիվ խումբ, ներգրա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Շենքը հավասարվում է հողին․ կադրեր՝այսօրվա երկրաշարժից
Կադրեր են հրապարակվել Թուրքիայի Մալաթիա քաղաքում երկրաշարժի ժամանակ բնակելի շենքի փլուզումից։ Հիշեցնենք՝ Թուրքիայի արևել...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Աղջիկը ընկել է 10-րդ հարկից և ողջ մնացել․ ՌԴ
Ուֆայում՝ Կուզնեցովսկի Զատոն միկրոշրջանում, աղջիկն ընկել է 10 հարկից։ Նա վայրէջք է կատարել ձնակույտի մեջ, որն օգնել է նր...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ 50-ամյա Տիգրան Խաչիկյանը Պետերբուգում կրակել է ոստիկանի վրա
Սանկտ Պետերբուրգի մետրոներց մեկի մոտ օտարերկրացին որսորդական հրացանով կրակել է OMON-ի սպայի վրա, հարձակվողը ձերբակալվել...