ՏԵՍԱՆՅՈՒԹ․ 50-ամյա Տիգրան Խաչիկյանը Պետերբուգում կրակել է ոստիկանի վրա
Սանկտ Պետերբուրգի մետրոներց մեկի մոտ օտարերկրացին որսորդական հրացանով կրակել է OMON-ի սպայի վրա, հարձակվողը ձերբակալվել է, հայտնում է Shot Telegram ալիքը։
Նախնական տվյալներով՝ մետրոյի «Գոստինի դվոր» կայարանի մուտքի մոտ Ուզբեկստանից 50-ամյա Տիգրան Խաչիկյանը մի քանի կրակոց է արձակել OMON-ի 43-ամյա սպայի ուղղությամբ։ Տուժածին շտապ բժշկական օգնություն է անհրաժեշտ եղել։
Նա այժմ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։ Բժիշկները նրա վիճակը գնահատել են ծանր։ Տղամարդու մոտ ախտորոշվել է որովայնի բազմաթիվ հրազենային թափանցող վերքեր։
Կասկածյալը կալանավորվել է։ Նրա դեմ քրեական գործ է հարուցվել «Ոտնձգություն իրավապահի կյանքի նկատմամբ» հոդվածով։
Հստակեցվում է, որ կասկածյալը ոչ մի տեղ չի աշխատում։ Նախկինում տղամարդը քրեական հետապնդման չի ենթարկվել։ Նրա արարքի պատճառներն ու հանգամանքները հետաքննվում են։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նոր մանրամասներ Բաքվի ահաբեկչությունից
Բաքվի Ախմեդլի գյուղի սուպերմարկետներից մեկում զինված հարձակում է իրականացվել։ Դեպքի վայր է մեկնել օպերատիվ խումբ, ներգրա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Շենքը հավասարվում է հողին․ կադրեր՝այսօրվա երկրաշարժից
Կադրեր են հրապարակվել Թուրքիայի Մալաթիա քաղաքում երկրաշարժի ժամանակ բնակելի շենքի փլուզումից։ Հիշեցնենք՝ Թուրքիայի արևել...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Աղջիկը ընկել է 10-րդ հարկից և ողջ մնացել․ ՌԴ
Ուֆայում՝ Կուզնեցովսկի Զատոն միկրոշրջանում, աղջիկն ընկել է 10 հարկից։ Նա վայրէջք է կատարել ձնակույտի մեջ, որն օգնել է նր...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Տիգրանը հանել է բարձրախոսն ու միացրել երաժշտություն, այնուհետև գոռացել՝ «Փախե՛ք» և կրակել ոստիկանի վրա
Նախնական տվյալներով՝ առավոտյան 50-ամյա Տիգրան Խաչիկյանը, իր հետ վերցնելով երկու պոմպային որսորդական հրացան, պարկուճ, նախ...