Իսպանիայի ևս մեկ քաղաք ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
Լիրիան դարձավ Իսպանիայի թագավորության 40-րդ քաղաքը, որը պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը։
Քաղխորհրդի բոլոր չորս կուսակցությունները (Սոցիալիստական, Կոմպրոմիս, Ժողովրդական և Քաղաքացիական) միաձայն ճանաչեցին փողքաղաքապետ, Սոցիալիստական կուսակցության (PSOE) խոսնակ Պակո Գոռեայի (Paco Gorrea) ներկայացրած բանաձևը, որը հղում էր արված Արարատ հայկական միության միջնորդագրին։
Հիշեցնենք, որ ցայսօր Իսպանիայի 6 մարզ և արդեն 40 քաղաք է ճանաչել Հայոց ցեղասպանությունը։ Կենտրոնական կառավարությունը դեռ չի ճանաչել, սակայն աշխատանքներ են տարվում այդ ուղղությամբ։
Պետք է նաև նշել, որ վերջին, առնվազն, 4 տարիներին ճանաչման համար ընթացող գործընթացն անկում էր ապրում հատկապես, այդ թվում, Իսպանիայում, և իսպանահայության պայքարը, պատմական արդարությունը վերականգնելու գործում, կարծես թե նոր թափ է ստանում։
Նմանատիպ հոդվածներ
Շուրջ 2 ամիս փակ են լինելու Թամանյան և Իսահակյան փողոցների հատման խաչմերուկները
Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ մարտի 1-ից սկսվում են Երևանի համայնքային ծրագրերով նախատեսված մայրաքաղաքի Թամա...
Ադրբեջանցի տանկիստները վարժանքներ են սկսել լեռներում
Լրատվակաները հրապարակել են լեռներում ադրբեջանցի տանկիստների մարտական պատրաստության կադրերը։ Տանկեր վարելու և դրանցից կ...
Բեգլար Բարսեղյանին եմ ճանաչում ․ վկան շփոթեց «Ֆլեշի Բարսեղի» անունը
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գործով քիչ առաջ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Նոր նորքի 4-րդ զանգվածում գտնվո...
Պուտինի նվիրած հավաքածուն դարձել է Բայդենի ամենաթանկ նվերը 2021-ին
ԱՄՆ պետդեպարտամենտը հրապարակել է պաշտոնատար անձանց նվերների մասին հաշվետվությունը։ Փաստաթղթի համաձայն ՝ 2021...