ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Կործանված ՍՈՒ-25 ինքնաթիռի օդաչուն մահացել է. նոր մանրամասներ
ՌԴ Բելգորոդի մարզում կործանված ՌԴ օդատիեզերական ուժերի ՍՈՒ-25 ինքնաթիռի օդաչուն մահացել է։ Վթարի պատճառը, ըստ նախնական տվյալների, եղել է տեխնիկական անսարքությունը։ Տեղեկատվությունը փոխանցում է rbc.ru-ն:
Երկրի պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ վթարը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ մարտական առաջադրանքն ավարտելուց հետո ինքնաթիռը վերադառնում էր օդանավակայան։
«Ինքնաթիռը կործանվել է ամայի տարածքում, ավերածություններ չկան», - ավելացրել են նրանք։
Հիշեցնենք` Ռուսաստանի Բելգորոդի մարզում Սու-25-ը կործանվել է: Ինքնաթիռի կործանման մասին տեղեկությունն արդեն հաստատել է տեղի նահանգապետը՝ նշելով, որ փրկարարներն արդեն մեկնել են վայր։
[dd300c4007dd835f97e67dda7f85d1ba.jpeg]
[be49c2a93fc98733f415a0c54423f73e.jpeg]
[c9304c1c68d9a0e63119f537a8f3396c.jpeg]
Նմանատիպ հոդվածներ
Եվս մեկ երկրաշարժ` Ադրբեջանում
Երկրաշարժ է տեղի ունեցել Ադրբեջանի Լերիկի տարածաշրջանում: Այս մասին ադրբեջանական լրատվականներին հայտնել են Հանրապետական...
Սահմռկեցուցիչ դեպք` Երևանում. փեսան հարվածել է, իսկ դուստրը դանակով խփել է հոր մեջքին
Փետրվարի 22-ին, ժամը 21.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Էրեբունու բաժին հաղորդում է ստացվել, որ մեջքի կտրած-ծակած արնա...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Դերասան Ռաֆայել Երանոսյանը ավտովթարի է ենթարկվել
Այսօր՝ փետրվարի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 13։10-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապ...
Իրանի սպորտի նախարարին տեղափոխող ուղղաթիռը կործանվել է
Իրանի սպորտի նախարար Համիդ Սաջադին տեղափոխող ուղղաթիռը կործանվել է Իսլամական Հանրապետության հարավում գտնվող Քերման նահան...