«Ամոթ և մեղք»․ Թուրքիայի ՆԳ նախարարը՝ բնակարանների վարձավճարների բարձրացման մասին
Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն «ամոթ և մեղք» է անվանել երկրում բնակարանների վարձավճարների կտրուկ բարձրացումը երկրի հարավ-արևելքում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժերից հետո։
«Վարձակալության վճարների հանկարծակի բարձրացումը առանձին չարաշահումների խնդիր է, ամոթ է, մեղք է։ Դուք այդ գումարից օգուտ չեք տեսնի»,- Սոյլուի խոսքերն է մեջբերում Aydınlık պարբերականը։
Բնակարանների վարձավճարների կտրուկ աճ է նկատվում, մասնավորապես, Անկարայում։ Չանքայա և Ուլուս շրջաններում տեղավորվում են երկրաշարժից տուժած քաղաքացիներ։ Կառավարությունը տուժածներին մինչև 5000 լիրա օգնություն է հատկացնում (մոտ 265 դոլար) վարձակալության համար։ Այնուամենայնիվ, այս տարածքներում բնակարանների միջին արժեքը կազմում է 8000 լիրա (424 դոլար):
Բնակարանները, որոնք նախկինում վարձակալության տարբեր վայրերում առաջարկվում էին 10-12 հազար լիրայով (530 դոլարից մինչև 636 դոլար), երկրաշարժից հետո դարձել են 15-18 հազար լիրա (795 դոլարից մինչև 954 դոլար):
Հիշեցնենք` Սիրիայի և Թուրքիայի սահմանին փետրվարի 20–ին, Երևանի ժամանակով 21.05–ին, 6,4 մագնիտուդով նոր երկրաշարժ է տեղի ունեցել, որին հաջորդել է մի քանի քանի հետցնցում, որոնցից ամենաուժգինը` 5,8 մագնիտուդ։ Թուրքիայի Հաթայ նահանգը հոսանքազրկված է, ավերածություններ կան։
Նմանատիպ հոդվածներ
Շուրջ 2 ամիս փակ են լինելու Թամանյան և Իսահակյան փողոցների հատման խաչմերուկները
Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ մարտի 1-ից սկսվում են Երևանի համայնքային ծրագրերով նախատեսված մայրաքաղաքի Թամա...
Ռուսական նավթով Ադրբեջանից մեկնած նավը կալանվել է Ալբանիայում. Անձնակազմը ձերբակալվել է
Ալբանիայի ոստիկանությունը երկրի իրավապահ այլ մամինների հետ համատեղ Դուրես նավահանգստում կանգնեցրել է Ադրբեջանից դո...
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին գտնվող, ռուս օլիգալխին պատկանող կենդանաբանական այգու առյուծը փրկվել է
Վաղուց փակված մասնավոր կենդանաբանական այգու խղճուկ պայմաններում պահվող կենդանին հինգ տարի կատարյալ մենության եւ լռության...
Ի՞նչ է կատարվում փոխարժեքի շուկայում
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ փետրվարի 21-ին, կազմել է 391.68 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.67 դրամով: Այդ մասին տե...