ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Երևանի Սևանի փողոցում սպանության փորձ կատարած տղամարդը ձերբակալվել է. դեպքի վայրում գտել էին 8 պարկուճ
Փետրվարի 10-ին, ժամը 18.50-ին, «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Շենգավիթի բաժին հաղորդում էր ստացվել, որ հրազենային վնասվածքով բուժօգնության է դիմել 37-ամյա մի տղամարդ: Հիվանդանոց օպերատիվ խումբ էր մեկնել:
Ոստիկանությունից հայտնում են, որ պարզվել էր, որ նա հրազենային վնասվածքը ստացել էր մայրաքաղաքի Սևանի փողոցում։
Քրեական ոստիկանության, Երևան քաղաքի վարչության և Շենգավիթի բաժնի քրեական հետախույզների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել էր, որ ժամը 18.30-ի սահմաններում մայրաքաղաքի Սևանի փողոցում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն էր եղել, այնուհետև հիվանդանոց տեղափոխվածի «Տոյոտա» մակնիշի մեքենայի ուղղությամբ կրակոցներ էր արձակել 32-ամյա մի տղամարդ, ապա մեքենայով հեռացել էր դեպքի վայրից: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել էր 9 մմ տրամաչափի 8 պարկուճ:
Նախաձեռնվել էր քրեական վարույթ: Նշանակվել էին փորձաքննություններ:
Դեպքից մեկ շաբաթ անց՝ փետրվարի 17-ին, ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախույզները և Արարատի ու Արտաշատի բաժինների ծառայողները Արարատի մարզի Տափերական գյուղում հայտնաբերեցին ու ձերբակալեցին կրակոցներ արձակած 32-ամյա երևանցուն:
Նրա խուզարկությամբ հայտնաբերվեցին երկու ատրճանակ, փամփուշտներ, դանակ և մարիխուանայի նմանվող զանգված։
Ձերբակալվածը ներկայացվել է նախաքննական մարմին: Հանգամանքները քննությամբ պարզվում են։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նոր մանրամասներ Բաքվի ահաբեկչությունից
Բաքվի Ախմեդլի գյուղի սուպերմարկետներից մեկում զինված հարձակում է իրականացվել։ Դեպքի վայր է մեկնել օպերատիվ խումբ, ներգրա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Շենքը հավասարվում է հողին․ կադրեր՝այսօրվա երկրաշարժից
Կադրեր են հրապարակվել Թուրքիայի Մալաթիա քաղաքում երկրաշարժի ժամանակ բնակելի շենքի փլուզումից։ Հիշեցնենք՝ Թուրքիայի արևել...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Խոշոր հրդեհ պահեստներից մեկում․ ՌԴ
Կրասնոյարսկում պահեստ է բռնկվել։ Հրդեհի մակերեսը հասել է 2,5 հազար քառակուսի մետրի։ Հրդեհը սկսվել է բնակելի թաղամասի պահ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ 50-ամյա Տիգրան Խաչիկյանը Պետերբուգում կրակել է ոստիկանի վրա
Սանկտ Պետերբուրգի մետրոներց մեկի մոտ օտարերկրացին որսորդական հրացանով կրակել է OMON-ի սպայի վրա, հարձակվողը ձերբակալվել...