Ամերիկացի դեսպանը կանչվել է ՌԴ ԱԳՆ
ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին կանչել են Ռուսաստանի ԱԳՆ և բողոքի նոտա հանձնել Կիևի կողմից ռազմական գործողություններին ԱՄՆ ներգրավվածության ընդլայնման կապակցությամբ։
«Վաշինգտոնը պետք է քայլեր ձեռնարկի, որոնք ենթադրում են զինվորականների և տեխնիկայի դուրսբերում, ինչպես նաև թշնամական հակառուսական ակտիվության դադարեցում»,- նշել են ՌԴ ԱԳՆ-ում:
Այս կապակցությամբ դեսպանին հայտարարվել է բոլոր ուղղություններով Ռուսաստանի հետ առճակատումը խորացնելու՝ ԱՄՆ-ի ներկայիս ագրեսիվ կուրսի անարդյունավետության մասին։ Հատուկ նշվել է, որ իրադրության լիցքաթափման համար Վաշինգտոնը պետք է քայլեր ձեռնարկի, որոնք ենթադրում են ամերիկյան և նատօ-ական զինվորականների և տեխնիկայի դուրսբերում, ինչպես նաև թշնամական հակառուսական ակտիվության դադարեցում:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր Դաշնային ժողովին ուղերձ էր հղել, այս մասին հայտնել էր նրա մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանն ընդունել է ԵՄ քաղաքացիական գործողությունների հրամանատարին. մանրամասներ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Եվրոպական միության արտաքին գործողությունների ծառայության քաղաքացիական գործողու...
Ոչինչ անել չենք պատրաստվում. Ադրբեջանի արձագանքը` ՄԱԿ-ի դատարանի որոշմանը
Ադրբեջանի ԱԳՆ-ի մամուլի ծառայության ղեկավար Այհան Հաջիզադեն թվիթերյան իր էջում մեկնաբանել է ՄԱԿ-ի Միջազգային դատարանի 20...
Հայտնի է` ինչ է քննարկվել Փաշինյան-Ալիև-Բլինկեն հանդիպմանը
Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքե...
Հայաստանն ու Ադրբեջանը հակամարտությանը վերջ տալու պատմական հնարավորություն ունեն. Բլինկեն
Հայաստանն ու Ադրբեջանը հակամարտությանը վերջ տալու պատմական հնարավորություն ունեն, Մյունխենում երկու երկրների ղեկավարների...