Ջերմաստիճանի բարձրացում է սպասվում. եղանակի տեսություն
Հայաստանի Հանրապետության տարածքում այսօր երեկոյան, փետրվարի 21-ի և 22-ի գիշերը` առանձին շրջաններում, սպասվում է ձյուն։ Փետրվարի 21-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, հովտային գոտիներում՝ անձրևի և ձնախառն անձրևի տեսքով։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայությունը։
«Փետրվարի 20-ին, 22-ի ցերեկը, 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ»,–ասվում է հաղորդագրության մեջ:
Քամին կլինի հարավարևմտյան` 4-6 մ/վ, մինչև փետրվարի 23-ը սպասվում է քամու ուժգնացում՝ 17-22 մ/վ։
Օդի ջերմաստիճանը մինչև փետրվարի 20-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 8-10, գիշերը՝ 10-12 աստիճանով:
Երևան քաղաքում այսօր և վաղը, ինչպես նաև փետրվարի 22-23-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Փետրվարի 21-ին սպասվում են տեղումներ:
Նմանատիպ հոդվածներ
Լարսը կրկին փակվել է. ի՞նչ վիճակ է ճանապարհներին
Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին այս պահին տեղ-տեղ մերկասառույց է։ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով տրանսպորտայ...
ԵՊՀ նախկին ռեկտորի ընտանիքի անդամները հրավիրվել են դատախազություն
Երևանի պետական համալսարանի նախկին ռեկտոր Արամ Սիմոնյանի դուստրերն ու կինը` Մարիամ Սիմոնյանը, Անի Սիմոնյանը և Կարինե Մանա...
Հայաստանում ձյուն չի գա, բայց ավելի կցրտի
Այսօր և առաջիկա 3 օրերին Հայաստանում տեղումներ չեն գրանցվի։ Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորին...
Ձյուն, մերկասառույց. ճանապարհները Հայաստանում
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լ...