ԵՊՀ նախկին ռեկտորի ընտանիքի անդամները հրավիրվել են դատախազություն
Երևանի պետական համալսարանի նախկին ռեկտոր Արամ Սիմոնյանի դուստրերն ու կինը` Մարիամ Սիմոնյանը, Անի Սիմոնյանը և Կարինե Մանասյանը, հրավիրվել են ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն:
«Արամ Սիմոնյանին պատկանող գույքի առնչությամբ իրականացվել է ուսումնասիրություն, որի արդյունքում կազմվել է ամփոփագիր»,– ասված է ծանուցագրում։ Նախկին ռեկտորի կինն ու դուստրերը պետք է բացատրություն տան, քանի որ նրանց անունով հաշվառված գույքը ևս հանդիսանում է բռնագանձման առարկա:
Հիշեցնենք` ԵՊՀ նախկին ռեկտոր, Հայաստանի Հանրապետության գիտության վաստակավոր գործիչ Արամ Սիմոնյանը մահացել է նախորդ տարի հունիսի 8-ին 67 տարեկան հասակում` մի շարք հիվանդությունների հետևանքով։
Նմանատիպ հոդվածներ
ԵՂԱՆԱԿ. Երեկոյան ժամերին առանձին շրջաններում սպասվում է ձյուն և մառախուղ
Այսօր երեկոյան, փետրվարի 5-6-ը Հայաստանի առանձին շրջաններում սպասվում է ձյուն և մառախուղ, լեռնային շրջաններում՝ բուք, ցա...
Ճանապարհները Հայաստանում
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում...
Ի՞նչ եղանակ է սպասվում Հայաստանում և Արցախում
Հայաստանի Հանրապետության տարածքում` Հունվարի 29-31-ը, փետրվարի 1-2-ը առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ, դադարներով...
Հայաստանի որոշ ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լ...