Այլ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վարազների ձմեռային զբոսանքը Խոսրովի արգելոցում

Խոսրովի արգելոցում տեղադրված տեսախցիկները ֆիքսել են վարազների խմբին։ Խոսրովի արգելոցում վարազների «զբոսանքի» կադրերը հրապարակվել են «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում։ Տեսագրությունում երևում է, թե…

Խոսրովի արգելոցում տեղադրված տեսախցիկները ֆիքսել են վարազների խմբին։

 

Խոսրովի արգելոցում վարազների «զբոսանքի» կադրերը հրապարակվել են «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում։ Տեսագրությունում երևում է, թե ինչպես են 5 վարազներ ձնառատ դաշտում ուտելիք որոնում։

 

Նշենք, որ վարազները Հայաստանի բոլոր մարզերի համար սովորական տեսակ են եղել, բայց 2007 թվականից սկսած խոզի ժանտախտի բռնկումից հետո կենդանիների գլխաքանակը կտրուկ կրճատվել է: Վարազներն ապրում են անտառներում և այն վայրերում, որտեղ ջուր կա:

 

Վարազներն ամենակեր են: Տարեկան մեկ անգամ են ձագ ունենում՝ 4-6 գոճի: Կենդանու կյանքի տևողությունը կարող է հասնել բնության մեջ 14 տարվա և իսկ անազատության մեջ` 20 տարվա։

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Այլ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250