Իսրայելի ՊՆ ղեկավարը Կիևում է. ինչ է հայտնի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այսօր՝ փետրվարի 16-ին, հանդիպել է Իսրայելի արտգործնախարար Էլի Քոենին։ Այս մասին հայտնում է RBC-Ukraine-ը՝ հղում անելով Ուկրաինայում Իսրայելի դեսպան Միխայիլ Բրոդսկու Twitter-ի էջին։  

 

Ինչպես գրում են իսրայելական ԶԼՄ-ները, Իսրայելի արտաքին գործերի նախարար Էլի Քոհենը Ուկրաինա կատարած իր առաջին այցի ժամանակ վերահաստատել է Կիևին հրթիռային սպառնալիքի վաղ նախազգուշացման համակարգ փոխանցելու իր մտադրությունը, խոստացել է 200 միլիոն դոլարի հումանիտար օգնություն, ինչպես նաև աջակցում ՄԱԿ-ում «Զելենսկու խաղաղության ծրագրին»:

 

Ըստ The Jerusalem Post-ի՝ որեւէ ռազմական աջակցության մասին խոսք չի եղել։

 

Հիշեցնենք, որ Ուկրաինայի նախագահի հետ հանդիպումից առաջ Քոենը Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբայի հետ քննարկել է խաղաղության ուկրաինական բանաձեւը։

 

Իր հերթին Կուլեբան ասել է, որ Ուկրաինան Իսրայելի կառավարությանն է փոխանցել ռազմական կարիքների ցուցակը։

 

Բացի այդ, այսօր Ուկրաինայում Իսրայելի դեսպանատունը վերսկսել է աշխատանքը, որը դադարեցվել էր լայնամասշտաբ պատերազմի բռնկման պատճառով։